Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի մասնաճյուղ
Արտաքին տեսք
Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի մասնաճյուղ | |
---|---|
Տեսակ | բարեգործական կազմակերպություն |
Հիմնադրված | ապրիլի 15, 1906 |
Գլխադասային գրասենյակ | Կահիրե, Եգիպտոս և Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Հիմնադիր | Պողոս Նուբար Փաշա |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում՝ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ, որը և դարձել է նրա առաջին նախագահը։ 1922 թվականին Միության վարչական կենտրոնը Կահիրեից փոխադրվել է Փարիզ, իսկ 1942 թվականից՝ հաստատվելՆյու-3որքում։ Ներկայումս եգիպտահայ համայնքում մշակութային և բարեսիրական գործունեություն է իրականացնում ՀԲԸՄ տեղական շրջանային կազմակերպությունը, որը երկրում ունի երկու մասնաճյուղ՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում։ Միաժամանակ գործում են նաև երկու մարզական ակումբներ ՀԲԸՄ «Նուբար» անվանումով՝ Հելիոպոլսում և Ալեքսանդրիայում։ ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղը մեծ տեղ է հատկացնում հրատարակչական գործունեությանը։