Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2009Երկիր | Հայաստան |
---|
Մրցաշրջան | 18-րդ |
---|
Մասնակիցներ | 8 |
---|
Գավաթակիր | Փյունիկ (4-րդ) |
---|
Ֆինալիստ | Բանանց |
---|
|
«Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2009»-ը Հայաստանի ֆուտբոլի գավաթի 18-րդ խաղարկությունն է, որն սկսվել է 2009 թվականի մարտի 17-ին և ավարտվել նույն թվականի մայիսի 9-ին[1]։
2009 թվականի Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցել է 8 թիմ, որոնք պայքարի մեջ են մտել 1/4 եզրափակչից[2]։ Նախորդ խաղարկության համեմատ թիմերի քանակը կրճատվել է 6-ով[3], և միայն մասնակցել են բարձրագույն խմբի թիմերը։
Այս տարի առաջին անգամ Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկում էր Իտալիայից հրավիրված մրցավարական բրիգադը՝ ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ[4]։ Հենրիխ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ՝ գավաթի հաղթող հռչակվեց Երևանի «Փյունիկը», որը իր պատմության ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։
Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, 2009 թվականի Հայաստանի Անկախության Գավաթին նվաճած թիմը իրավունք է ստանում մասնակցել 2009-10 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային, այն սկսելով որակավորման 2-րդ փուլից։ Բայց քանի որ գավաթի հաղթող՝ Երևանի «Փյունիկը» արդեն նվաճել էր 2009-10 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային մասնակցելու իրավունք, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունքը անցավ «Բանանցին», որը սակայն գավաթի եզրափակիչը պարտվելու պատճառով հարկադրված եղավ այն սկսել 1-ին փուլից[5]։
Ապրիլի 14/15 և Ապրիլի 21/22
|
Թիմ 1
|
Ամբողջական արդյունք
|
Թիմ 2
|
1-ին խաղ
|
2-րդ խաղ
|
Ուլիս |
1 - 4 |
Փյունիկ |
1 - 3 |
0 - 1
|
Միկա |
3 - 5 |
Բանանց |
1 - 1 |
2 - 4
|