Jump to content

Հայաստանի անտառային ֆոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի անտառային ֆոնդ, հանրապետության անտառածածկ և անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված ոչ անտառածածկ տարածքը։

Վերջինս ներառում է գյուղատնտեսական հողատեսքեր (վարելահող, խոտհարք, արոտավայր), հատուկ նշանակության տարածքներ (ճանապարհ, ջրանցք, տնամերձ), ինչպես նաև ճահճուտներ, ավազուտներ, հեղեղատներ, թեք լեռնալանջեր։

Հայաստանի անտառային ֆոնդը 463,3 հազար հեկտար է, որից անտառածածկ է 86,7%-ը (2006

Հայաստանի անտառային ֆոնդը՝ ըստ մարզերի
Մարզ Ընդհանուր
տարածքը (հզ․ հա)
Անտառածածկ
տարածքը (%)
Երևան 1,3 85,4
Արագածոտն 12,6 64,7
Արարատ 29,2 31,2
Արմավիր 0,8 16,9
Գեղարքունիք 33,7 74,5
Լոռի 98,3 93,8
Կոտայք 23,5 78,8
Շիրակ 5,2 76,1
Սյունիք 95,8 94,5
Վայոց ձոր 17,9 71,4
Տավուշ 145,0 95,4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։