Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետության Կառավարություն | |
---|---|
Տեսակ | կառավարություն |
Երկիր | Հայաստան |
Ստեղծման թվական | մայիսի 28, 1918 |
Լուծարման թվական | դեկտեմբերի 2, 1920 |
Շտաբակայան | Երևան, Հայկական ԽՍՀ |
Կայք | gov.am/am/prime-ministers/ |
Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920) - Հայաստանի Առաջին Հանրապետության գործադիր մարմինը։ Կառավարության ղեկավար էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը նշանակվում էր Ազգային Ժողովի որոշմամբ։
Հանրապետության գոյության 2,5 տարիների ընթացքում Հայաստանը ունեցել է 4 վարչապետ։
Հովհաննես Քաջազնունու կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո առաջին վարչապետ նշանակվեց Հայոց Ազգային Խորհրդի անդամ, ՀՅԴ անդամ Հովհաննես Քաջազնունին։ Հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրեց կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից.
Հուլիսին Երևանում մի քանի ամիս անընդմեջ ծանրագույն պայմաններում իշխանություն իրականացնող Արամ Մանուկյանի ճնշման ներքո՝ 1918 թ-ի հուլիսի 15-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվում է Թիֆլիսից Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարվելու ժամանակ ներկա չի լինում Վրաստանի որևէ պաշտոնյա։ Ճանապարհյին կառավարության կազմը գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, որտեղ նրանց համար տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը։
Հոկտեմբերին Ազգային Ժողովի ճնշման արդյունքում Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, ինչի արդյունքում նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարության երկրորդ կազմը.
1918-1919 թ-ի ձմռանը տիֆի համաճարակի արդյունքում մահանում է Արամ Մանուկյանը ու Պետական վերահսկ��ղ պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը նույնպես վարակվում, բայց հաջողությամբ ապաքինվում են։ 1919 թ-ի փետրվարի 15-ին Քաջազնունուն գործուղում են Վրաստան ու ԱՄՆ՝ վարելու այնտեղ հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ Քաջազնունին ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.
Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 27-ին երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Քաջազնունին փոխանցում է իշխանությունը Ալեքսանդր Խատիսյանին, որը ստանձնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանը հաստատվում է ՀՀ վարչապետի պաշտոնում։
1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության նոր կազմը հաստատվեց.
1920 թ-ի գարնանը Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։
1920 թ-ի մայիսին բոլշևիկյան ապստամբության արդյունքում Խատիսյանը հրաժարական տվեց։
Համո Օհանջանյանի կառավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խատիսյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը, որը ղեկավարեց 1920 թ-ի մայիսի 5-ից նոյեմբերի 25-ը։ Համո Օհանջանյանի ղեկավարած կառավարության ոչ լիարժեք կազմը հետևյալն է.
Օգոստոսին Սահակ Թորոսյանի փոխարեն Մատակարարման նախարար է նշանակվում Սարգիս Արարատյանը։
Սիմոն Վրացյանի կառավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Առաջին Հանրապետության չորրորդ և վերջին վարչապետը Համո Օհանջանյանից հետո դարձավ Սիմոն Վրացյանը, ով այս պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ մինչև Հանրապետության կազմալուծում 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը։ Սիմոն Վրացյանի ղեկավարած կառավարության ոչ լիարժեք կազմը հետևյալն է.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թորոսյան Սահակ Դավիթի (1885-1940)(չաշխատող հղում)
- The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052