Հաճընը և հայկական կոտորածները
Հաճընը և հայկական կոտորածները անգլ.՝ Hadjin and the Armenian Massacres | |
---|---|
Հեղինակ | Ռոուզ Լամբերթ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 106 |
Հրատարակման վայր | Նյու Յորք, ԱՄՆ, |
Հրատարակիչ | Fleming H. Revell Company |
Հրատարակման տարեթիվ | 1911 |
OCLC | 4786749 |
Թվային տարբերակ | armenianhouse.org կայքում |
Հաճընը և հայկական կոտորածները (անգլ.՝ Hadjin and the Armenian Massacres), Ռոուզ Լամբերթի (անգլ.՝ Rose Lambert) 1911 թվականին տպագրված գիրքն է[1]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուզ Լամբերթն ամերիկյան միսիոներուհի էր, Հաճըն քաղաքի որբանոցի աշխատակից։ Նա դարձել է 1909 թվականի Կիլիկիայում հայերի կոտորածների ականատես և հսկայական աշխատանք կատարել աղետի մեջ գտնվող կիլիկիահայությանն աջակցելու հարցում։ Պատահական չէ, որ նրան անվանել են «պահապան հրեշտակ»[2]։ Նրա «Հաճընը և հայերի կոտորածները» աշխատանքն ունի չափազանց կարևոր նշանակություն բախտորոշ այդ իրադարձությունների ուսումնասիրման համար[3]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքը բաղակացած է յոթ գլխից։ Նա նախ նկարագրում է քաղաքը՝ նշելով որ Հաճընը 20000 բնակչություն ունեցող հայկական քաղաք էր։ Այնուհետև ցույց է տալիս, թե ինչպես Երիտթուրքական հեղաշրջման հետևած ոգևորությունը շատ արագ անհետանում է։ Նա ներկայացնում է 1909 թվականի եղերական իրադարձությունները, Հաճընի և Կիլիկիայի այլ շրջանների հայության ողբերգական ճակատագիրը[4]։ Այսպես, թե ինչ տեղի ունեցավ թուրքական զորքի հայտնվելուց հետո, Լամբերթը գրում է՝
Հազիվ գունդը (թուրքական) ժամանեց, երբ մեզ լուրեր հասան հարթավայրում սարսափելի կոտորածի մասին։ Շատ քրիստոնեական գյուղեր ոչնչացվեցին, և ոչ մի հայ կենդանի չմնաց...։ |
Նրա կողմից դեպքերի նկարագրությունները շատ կենդանի են և լիակատար պատկերացում են տալիս դրանց մասին։ Ներկայացնելով տեղահանվածների վիճակը, նա գրում է՝
Լամբերթի նկարագրություններից ոչ պակաս կարևոր են գրքում տեղ գտած բազմաթիվ լուսանկարները[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեղեկություն գրքի մասին armenianhouse.org կայքում
- ↑ Poghosyan, H. P. (1942). Hachěni ěndhanur patmutʻiwně ew shrjankay gōzan-taghi giwgherě. Bozart Press.
- ↑ Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
- ↑ Rose Lambert, Hadjin and the Armenian Massacres, New York, 1911
- ↑ Լուսանկարների ցանկը