Jump to content

Հակոբ Հարքացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Հարքացի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մահվան վայրՆփրկերտ[1]
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
ԱնդամությունԹոնդրակյան աղանդավորական շարժում[1]

Հակոբ Հարքացի կամ Հակոբոս եպիսկոպոս (ծննդյան և մահվան թթ. անհայտ), Թոնդրակյան շարժման առաջնորդ X դարի վերջին - XI դարի սկզբին։ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառի եպիսկոպոս։ Հակոբ Հարքացին ժխտել է Աստծու ու հավատացյալի միջև եկեղեցու և հոգևորականության միջնորդության անհրաժեշտությունը, քարոզել պարզ կենցաղավարություն։ Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին նրան կարգալուծ է արել, աղվեսադրոշմել և բանտարկել։ Բանտից փախած Հակոբ Հարքացին Կոստանդնուպոլսում ապարդյուն փորձել է հունադավանություն ընդունել, այնուհետև առժամանակ ապրել է Թոնդրակում, ապա՝ Խլաթում (բնակվել է տեղի թոնդրակյան համայնքում)։ Վախճանվել է Նփրկերտում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., 1971։
  • Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե., 1957։
  • Տեր–Մինասյան Ե. Գ. Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968

Ծանոթ��գրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 68
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։