Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Պողոսի Հարությունյան (Արտենյան) (դեկտեմբերի 11, 1888(1888-12-11)[1], Խաստուր - 1943), հայ փիլիսոփա, երաժշտագետ, մանկավարժ, գրականագետ, լեզվաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1919)։
Հակոբ Հարությունյանը ծնվել է 1888 թվականին Ալաշկերտի գավառի Խաստուր գյուղում։ 1901-1910 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել է Կոմիտասին, 1912-1919 թվականներին՝ Բեռլինի, Լայպցիգի, Ցյուրիխի համալսարաններում։ 1910-1912 թվականներին աշխատել է Թավրիզի հայկական դպրոցում։ 1927-1940 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1928-1932 թվականներին միաժամանակ՝ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1935-1937 թվականներին եղել է Արմֆանի արվեստի բաժնի վարիչ։ Անհիմն բռնադատվել է (1941), մահացել դեռևս չպարզված հանգամանքներում 1943 թվականին[2]։
Հեղինակ է «Կանտի իմացաբանությունը» (1910-1911 թվականներ, Էջմիածին «Արարատ»), «Զարգացման գաղափարի վերլուծությունը» (1919, գերմաներեն), «Մկրտիչ Պեշիկթաշլյան» (1912, «Արարատ»), «Լեզվի մասին» (1934), «Մանյակ» (ժողովրդական երգերի ժողովածու, 1958) աշխատությունների, թարգմանել է Հեգելի «Դասախոսություններ էսթետիկայի մասին» գիրքը (1939), Գյոթեի բանաստեղծությունների ընտրանին (1946) և այլն[3]։
- Կանտի իմացաբանությունը, աշխատություն, Էջմիածին «Արարարտ», 1910-1911։
- Զարգացման գաղափարի վերլուծությունը, աշխատություն, 1919։
- Մկրտիչ Պեշիկթաշյան, աշխատություն, «Արարարատ», 1912։
- Լեզվի մասին, աշխատություն, 1934։
- Մանյակ, ժողովրդական երգերի ժողովածու, 1958։
- Հեգելի «Դասախոսություններ էսթետիկայի մասին», 1939։
- Գյոթեի բանաստեղծությունների ընտրանին, 1946։
- Սահակյան Ս., Հակոբ Հարությունյան, Երևան, 1985։
- Ղուկասյան Վ., Հակոբ Հարությունյան, Երևան, 1999։