Հաքիմ Զիյեշ
Հաքիմ Զիյեշը Մարոկկոյի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Մարոկկո Նիդերլանդներ | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Դրոնտեն, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Այաքս | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2012 | Հերենվեն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2014 | Հերենվեն | 40 | (11) |
2014-2016 | Տվենտե | 68 | (30) |
2016-ներկա | Այաքս | 64 | (16) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Նիդերլանդներ Մ19 | 1 | (0) |
2012-2013 | Նիդերլանդներ Մ20 | 3 | (1) |
2013-2014 | Նիդերլանդներ Մ21 | 3 | (2) |
2015-ներկա | Մարոկկո | 21 | (9) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Հաքիմ Զիյեշ (արաբ․՝ حكيم زياش, մարտի 19, 1993[1][2], Դրոնտեն, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ), Նիդերլանդներում ծնված մարոկկացի ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս նիդերլանդական Այաքսի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակողական կիսապաշտպանի դիրքում[5]։ Հայտնի է իր տեխնիկայի և տուգանային հարվածների համար։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերենվեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիյեշը Հերենվենի ակադեմիային միացավ 2004 թվականին։ Մարոկկացին իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 2-ին Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռապիդ Բուխարեստի դեմ խաղում։ Օգոստոսի 12-ին նա իր դեբյուտը նշեց Էրեդիվիզիում՝ դուրս գալով խաղադաշտ ՆԵԿ-ի դեմ խաղում։ Հերենվենի կազմում Զիյեշը անցկացրեց 45 խաղ և խփեց 13 գնդակ։
Տվենտե
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 18-ին Զիյեշը 4 տարվա պայմանագիր կնքեց Տվենտեի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո[6]։ Տվենտեի կազմում դեբյուտտը նշեց օգոստոսի 24-ին՝ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 21-ին՝ Հերակլեսի դեմ խաղում[8]։ Այստեղ նա անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 76 խաղի և դառնալով 34 գոլի հեղինակ։
Այաքս
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 30-ին Զիյեշը տեղափոխվեց Այաքս 11 միլիոն եվրոյի դիմաց[9][10]։ Պայմանագիրը նախատեսված էր 5 տարվա համար՝ մինչև 2021 թվականը[11]։ Դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Վիտեսի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Այաքսի կազմում խփեց հոկտեմբերի 2-ին՝ Ուտրեխտի դեմ խաղում[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիյեշը իրավասու էր ներկայացնել կա՛մ Մարոկկոյի հավաքականը, կա՛մ Նիդերլանդների հավաքականը։ Նա արդեն խաղացել էր Նիդերլանդների երիտասարդական հավաքականների կազմում և 2015 թվականի մայիսին Նիդերլանդների ազգային հավաքականում խաղալու հրավեր ստացավ[14]։
2015 թվականի սեպտեմբերի 23-ին Զիյեշը սոցիալական մեդիայի միջոցով հայտնեց, որ ընտրել է Մարոկկոյի հավաքականը[15]։ Հոկտեմբերի 9-ին նա իր դեբյուտը նշեց Մարոկկոյի ազգային հավաքականում՝ դուրս գալով խաղադաշտ Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում[16]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի մայիսի 27-ին՝ դուբլի հեղինակ դառնալով Կոնգոյի դեմ խաղում[17]։ Հոկտեմբերի 11-ին Զիյեշը դուբլ ձևակերպեց Կանադայի դեմ ընկերական խաղում[18]։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մալիի դեմ խաղում՝ օգնելով Մարոկկոյին հաղթել 6-1 հաշվով[19]։
2018 թվականի մայիսին Զիյեշը ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Առաջնությունում նա մասնակցեց թիմի բոլոր 3 հանդիպումներին, սակայն Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | ��մբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[20]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հերենվեն | 2012–13 | Էրեդիվիզի | 3 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 8 | 0 |
2013–14 | 31 | 9 | 3 | 2 | — | 2 | 0 | 36 | 11 | |||
2014–15 | 2 | 2 | — | — | 2 | 2 | ||||||
Ընդհանուր | 36 | 11 | 4 | 2 | 2 | 0 | 4 | 0 | 46 | 13 | ||
Տվենտե | 2014–15 | Էրեդիվիզի | 31 | 11 | 5 | 4 | 2 | 0 | — | 38 | 15 | |
2015–16 | 33 | 17 | 1 | 0 | — | 34 | 17 | |||||
2016–17 | 4 | 2 | — | 4 | 2 | |||||||
Ընդհանուր | 68 | 30 | 6 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 76 | 34 | ||
Այաքս | 2016–17 | Էրեդիվիզի | 28 | 7 | 1 | 1 | 13 | 2 | — | 42 | 10 | |
2017–18 | 34 | 9 | 1 | 0 | 4 | 0 | 39 | 9 | ||||
2018–19 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 6 | 1 | ||||
Ընդհանուր | 64 | 16 | 2 | 1 | 21 | 3 | 0 | 0 | 87 | 20 | ||
Կարիերայի ընդհանուր | 168 | 57 | 12 | 7 | 25 | 3 | 4 | 0 | 209 | 67 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[20]
Մարոկկո | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 4 | 0 |
2016 | 5 | 5 |
2017 | 4 | 2 |
2018 | 8 | 2 |
Ընդհանուր | 21 | 9 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Մայիսի 27, 2016 | Գրանդ Ստադ դե Տանժեր, Տանժեր, Մարոկկո | Կոնգո | 1–0 | 2–0 | Ընկերական խաղ |
2 | 2–0 | |||||
3 | Սեպտեմբերի 4, 2016 | Պրինց Մուլլա Աբդուլլահ, Ռաբաթ, Մարոկկո | Սան Տոմե և Պրինսիպի | 1–0 | 2–0 | Աֆրիկայի գավաթ 2017 Որակավորում |
4 | Հոկտեմբերի 11, 2016 | Ստադ դե Մարաքեշ, Մարաքեշ, Մարոկկո | Կանադա | 2–0 | 4–0 | Ընկերական խաղ |
5 | 3–0 | |||||
6 | Սեպտեմբերի 1, 2017 | Պրինց Մուլլա Աբդուլլահ, Ռաբաթ, Մարոկկո | Մալի | 1–0 | 6–0 | ԱԱ 2018 Որակավորում |
7 | 3–0 | |||||
8 | Մարտի 23, 2018 | Օլիմպիական մարզադաշտ, Թուրին, Իտալիա | Սերբիա | 2–1 | 2–1 | Ընկերական խաղ |
9 | Հունիսի 9, 2018 | Ա․ Լե Կոկ Արենա, Տալլին, Էստոնիա | Էստոնիա | 2–0 | 3–1 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այաքս
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա․ երկրորդ տեղ․ 2016–17[21]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրեդիվիզիի լավագույն գոլային փոխանցումներ տվող․ 2014–15, 2016–17, 2017–18
- Մարոկկոյի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2016[22]
- Այաքսի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2017–18[23]
- Էրեդիվիզիի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2018[24]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ https://www.ajax.nl/streams/wedstrijden/ziyech-speler-van-het-jaar-de-ligt-grootste-talent.htm
- ↑ http://www.mapnews.ma/en/activites-royales/hm-king-receives-members-national-soccer-team-decorates-them-royal-wissams
- ↑ «Morocco - H. Ziyech - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Burns, Will (2014 թ․ օգոստոսի 18). «Hakim Ziyech's transfer saga is over». TotalDutchFootball.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «NAC Breda vs. Twente - 24 August 2014 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Heracles vs. Twente - 21 September 2014 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Ajax sign Ziyech from FC Twente for €11m». ESPN.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Hakim Ziyech signs to Ajax for a reported €11m - DutchNews.nl». DutchNews.nl (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Ajax confirm signing of Hakim Ziyech from FC Twente». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Ajax vs. Vitesse - 11 September 2016 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Ajax vs. Utrecht - 2 October 2016 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Ziyech added to Netherlands squad - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Ziyech to turn his back on Netherlands to represent Morocco - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Morocco vs. Côte d'Ivoire - 9 October 2015 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Morocco vs. Congo - Football Match Summary - May 27, 2016 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Morocco - Canada, Oct 11, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Morocco - Mali, Sep 1, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 20,0 20,1 «Hakim Ziyech». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «La non convocation de Hakim Ziyech fait jaser». Al HuffPost Maghreb (ֆրանսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ziyech wint Rinus Michels-trofee voor beste speler van het seizoen | Sportnieuws». Sportnieuws (հոլանդերեն). 2018 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Hakim Ziyech winnaar Gouden Schoen, Matthijs de Ligt wint brons». Elfvoetbal.nl. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զիյեշի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Զիյեշի պաշտոնական Ինստագրամի էջը
- Զիյեշը transfermarkt-ում
- Զիյեշը soccerbase.com-ում
- Զիյեշը WhoScored.com կայքում
- Զիյեշը Այաքսի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-02-28 Wayback Machine
- Զիյեշը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաքիմ Զիյեշ» հոդվածին։ |
|
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Հերենվենի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Մարոկկացի ֆուտբոլիստներ
- Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տվենտեի ֆուտբոլիստներ