Հալայն[2] (գերմ.՝ Hallein), քաղաք, շրջկենտրոն Ավստրիայում՝ Զալցբուրգի դաշնային երկրամասում, Զալցախ գետի ափերին։ Զբաղեցնում է 26,98 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 21.043[3]:
Հալայնում գործում են երկու թանգարան։ Կելտենմուզեումում (Keltenmuseum) ցուցադրված են գտածոներ և այլ նյութեր, որոնք ներկայացնում են Հալշտատի վաղ շրջանի, կելտականLa Tène մշակույթի, միջնադարի, Վերածննդի դարաշրջանի, աղի արդյունահանման ժամանակաշրջանի պատմությունն ու մշակույթը[4]։ «Լուռ գիշեր» (The Silent Night) խորագիրը կրող թանգարանում ցուցադրված նյութերն առնչվում են սուրբծննդյան հանրահայտ երգերից մեկի հեղինակի՝ կոմպոզիտոր Ֆրանց Գրուբերի կյանքին ու ստեղծագործությանը։ Դրանց թվում են քնարերգու Յոզեֆ Մորի օգտագործած կիթառը, մի շարք երաժշտական երկերի նոտագրություններ[5]։
Հալայնում է կյանքի վերջին տարիներն անցկացրել և վախճանվել կոմպոզիտոր Ֆրանց Գրուբերը։ Այս քաղաքում են ծնվել անվանի մարզիկներ՝ լեռնադահուկորդներ՝ օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Աննա Ֆենինգերը, օլիմպիական չեմպիոն Թոմաս Շտանգասինգերը, աշխարհի կրկնակի գավաթակիր Մարսել Հիրշերը, թենիսիստուհի Աննա Վիզները...
Bergland. Illustrierte Alpenländische Monatsschrift. 12. Jahrgang, Nummer 8. Verlag der Wagner´schen Universitäts-Buchdruckerei, Innsbruck 1930.
Fritz Moosleitner: Hallein. Portrait einer Kleinstadt. Bilddokumente zur Bau- und Kulturgeschichte der Salinenstadt. Hrsg. Ortsbildschutzkommission der Stadt Hallein in Zusammenarbeit mit dem Keltenmuseum Hallein. Mitarbeit von Fritz Koller, Linde Moldan, Anton Puttinger, Christa Svoboda, Friederike Zaisberger, Kurt Zeller. Hallein 1989.
Fritz Koller: Die Salzachschiffahrt bis zum 16. Jahrhundert. In: Mitteilungen der Gesellschaft für Salzburger Landeskunde. Band 123, Salzburg 1983, S. 1–126