Հազարամյակի դերասանուհին
Հազարամյակի դերասանուհին ճապ.՝ 千年女優 | |
---|---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և դրամա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | հուլիսի 28, 2001[1], սեպտեմբերի 14, 2002[2] և սեպտեմբերի 12, 2003[2] |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Սատոսի Կոն |
Պրոդյուսեր | Տարո Մակի |
Սցենարիստ(ներ) | Սատոսի Կոն և Սադայուկի Մուրայ |
Դերակատարներ | Մամի Կոյամա, Ֆումիկո Օրիկասա, Սյոձո Իիձուկա, Մասայա Օնոսակա, Սյոկո Ցուդա, Հիրոտակա Սուձուոկի, Տակո Իսիմորի, Հիսակո Կյոդա, Կոիտի Յամադերա և Մասանե Ցուկայամա |
Օպերատոր | Հիսաո Սիրաի |
Երաժշտություն | Սուսումու Հիրասավա |
Տևողություն | 83 րոպե |
Հազարամյակի դերասանուհին (ճապ.՝ 千年女優), ռեժիսոր Կոն Սատոսիի անիմացիան` թողարկված 2001 թվականին Madhouse ստուդիայի կողմից։ Այն պատմում է տարեց դերասանուհու կյանքը ուսումնասիրող փաստագրագետի պատմության մասին, որտեղ ֆիլմը և կյանքը միախառնվում են և խճճվում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիմացիան նկարահանված է «ֆիլմը ֆիլմում» ձևաչափով, իսկ սյուժեն գրված է բարդ պատմողական ձևով։
Գլխավոր հերոսը ռեժիսոր Գենյա Տատիբանան է, որն աշխատում է հայտնի դերասանուհի Տիյոկո Ֆուձիվարայի մասին վավերագրական ֆիլմի վրա։ Կինոստուդիան, որտեղ նա խաղում էր, քանդում են, իսկ ծերացած Տիյոկոն վաղուց հեռացել է հասարակական կյանքից, սակայն հաճույքով համագործակցում է Տատիբանայի հետ։ Նա սկսում է պատմել իր կյանքի պատմությունը ամենասկզբից մինչև փառքի բարձունքը։ Նրա պատմությանը միախառնվում են ֆիլմերի տեսարանները, որոնցում Տիյոկոն խաղացել է գլխավոր դերերը, ուստի դժվար է դառնում հասկանալը, թե որն է այս ամենից իրական իրադարձություն և որը՝ սցենար։ Տիյոկոյի կյանքը անցել է անհանգիստ ժամանակներում, իսկ նրա հերոսներն ապրել են Սենգոկու ժամանակաշրջաններից մինչև ֆուտուրիստական տիեզերական դարաշրջաններ։
Տիյոկոն ծնվել է Կանտոյի մեծ երկրաշարժի ժամանակ (հետագա կյանքում երկրաշարժերով են ուղեկցվում նրա կյանքի բոլոր առանցքային իրադարձությունները)։ 1930-ականներին՝ դեռ երեխա ժամանակ, Տիյոկոն օգնում է այլախոհ-նկարչին թաքնվել ֆաշիստական կառավարությունից։ Տիյոկոն սիրահարվում է նկարչին, որը ստիպված էր փախչել հաջորդ օրը՝ նախապես թողնելով իր նկարչական պարագաներով ճամպրուկի բանալին։ Չնայած մոր առարկություններին, Տիյոկոն դառնում է դերասանուհի, որպեսզի հնարավորություն ունենա ճամփորդելու։ Նա հույս ունի գտնել նկարչին և նրան հանձնել բանալին։
Բոլոր ֆիլմերում, որտեղ նկարահանվել է Տիյոկոն, նա հետապնդում է իր սիրեցյալին։ Կյանքում ևս, լինելով արդեն ամուստացած կին, չի կարողանում հրաժարվել մշտական հետապնդումներից։ Պատմության ավարտին սկսվում է երկրաշարժը։ Նա վիրավորում է, Տատիբանան Տիյոկոյին տանում է հիվանդանոց։ Հիվանդանոցի ճանապարհին Տատիբանան հիշում է ոստիկանների հետ խոսակցությունը։ Ոստիկանը պատմում է, որ ինքը Տիյոկոյին հարցաքննելու հաջորդ օրը բռնել է նկարչին, տանջել, և քանի որ վերջինս ոչինչ չի ասել, սպանել է։ Տատիբանան երկար տարիներ չէր կարող դա պատմել Տիյոկոյին։ Ռեժիսորը իր օպերատորի հետ գալիս է պալատ՝ դերասանուհու մոտ, և հրաժեշտ տալիս նրան։ Այնտեղ նա Տատիբանին ասում է, որ ինքն անձամբ սիրել է նկարչին հետապնդել։
Ֆիլմի վերջում Տիյոկոն մահանում է, որպեսզի շարունակի բռնել նկարչին հաջորդ կյանքում։
Ոճ և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը հարթ չէ և բարդանում է ֆլեշբեքներով և ֆիլմի հատվածներով, որտեղ խաղացել է Ֆուձիվարան։ Տատիբանան և նրա օպերատորը նույնպես հայտնվում են ֆիլմերում, ընդ որում Գենյան միշտ խաղում է Տիյոկոյի հերոսուհու պաշտպանի դերում։ Մի անգամ նա փրկել է նրան նաև իրականում, երբ դեռ կինոստուդիայում անփորձ օգնական էր։ Օպերատորը դերեր չի խաղում, բացի դրանից, տեսախցիկը մնում է նրա հետ։
Ֆիլմը կառուցված է փոփոխվող պատմական ժամանակների արտացոլումով, որոշ տեսարաններ հիշեցնում են Ուկիյո-է, մյուսները՝ Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը, հատկապես «Գահը արյան մեջ» ֆիլմը, դրանով հանդերձ պատմության մեջ այլ ֆիլմերի մասին հղումներ չկան։ Դրա փոխարեն ռեժիսորը փորձել է ստեղծել ճապոնական կինոմատոգրաֆիայի պատմության տեսությունը։ Սատոսին հաստատում է, որ մինչ «Millennium Actress»-ը նա ծանոթ չի եղել պատմական կինոմատոգրաֆիային և շատ բան իմացել է անիմացիան պատրաստելու ընթացքում։ Մասամբ շատ բան է իմացել կիմոնոյի պատմությունից։
Քննադատների արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Millennium Actress ջերմ ընդունելության արժանացավ քննադատների կողմից, «առաջին» ցուցանիշը RottenTomatoes.com-ում 94 % էր[3]։ Los Angeles Times քննադատը նշել է, որ ֆիլմը «հմայիչ կերպով տանում է այնտեղ, որտեղ մինչ այդ ֆիլմերը չեն տարել[4]։ Chicago Tribune-ից Քևին Ուիլյամսը ֆիլմին տվել է չորս աստղ՝ ուղեկցելով հետևյալ մեկնաբանությամբ
Նկարը անիմացված է, բայց մարդկային է և դիպչում է յուրաքանչյուրի հոգուն, ով սիրել է ուժգին[5] |
Ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուր | Վճարները ԱՄՆ դոլարով | Ցուցադրումների քանակ |
---|---|---|
United States | 37 285 | 6 |
United States Opening Weekend | 18 732 | 6[6] |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Millennium Actress և «Ուրվականներից քշվածները» ճապոնիայի մշակույթի վարչության փառատոնում արժանացել են են գրան-պրի մրցանակին[7]։
- «Լավագույն անիմացիոն ֆիլմ» 2001 թվականին Ֆանտազիա փառատոնում։
- «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» Կոբայի ութերորդ անիմացիոն փառատոնում։
- «Օֆուդզի Նոբուրոյի անվան մրցանակին (կատարելագործված անիմացիայի համար)» (հուն․՝ 大藤信郎賞) Մայնիտի մրցանակաբաշխության ժամանակ։
- «Orient Express Award» 2001 թվականի Կատալոնիայի միջազգային կինոփառատոնում։
- Էմմիի չորս նոմինացիաների։
- Գտնվում է Internet Movie Database-ի լավագույն հիսնյակում[8]։
Գործող անձանց ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիյոկո Ֆուդզիվարա (ճապ.՝ 藤原千代子 фудзивара тиёко) — ֆիլմի գլխավոր հերոսուհի, հայտնի արտիստուհի։
- Սեյու։ Ֆումիկո Օրիկասա (մանկություն), Մամի Կոյամա (երիտասարդություն), Միյոկո Սյոձի (ծերություն)
Գենյա Տատիբանա (ճապ.՝ 立花源也 татибана гэнъя) — ռեժիսոր՝ Տիյոկոյի տաղանդի առջև խոնարհվող և նրա մեծ երկրպագու։ Գործողության ընթացքում նկարահանվում է նրա կյանքի մասին ֆիլմը։ Տիրապետում է Տիյոկոյի նկարների ամբողջական հավաքածուին։
- Սեյու։ Մասամատի Սատո (մանկություն), Սյոձո Կոյամա (երիտասարդություն), Միյոկո Իյձյուկա (ծերություն)
Կյոդզի Իդա (ճապ.՝ 井田 恭二 ида кё:дзи) — Տատիբանիի օպերատոր, թերահավատորեն է վերաբերվում Տիյոկոյին և իր ղեկավարի նրա հանդեպ ունեցած կրքին։
- Սեյու։ Մասայա Օնոսակա
Էյկո Սիմաո (ճապ.՝ 島尾詠子 симао эйко) — արտիստ, Տիյոկոյի հետ մրցակցել է ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական կյանքում։
- Սեյու։ Սյոկո Ցուդա
Դեյունյիտի Օտակի (ճապ.՝ 大滝諄一 о:таки дзюнъити) — ռեժիսոր, Գինեյ կինոընկերության տնօրենի որդին, որտեղ Ֆուձիվարան ունեցել է իր առաջնախաղը։ Ավելի ուշ նա խաբեությամբ ամուսնացել է Տիյոկոյի հետ, ինչով Էյկոյին հուսահատության մեջ է գցել։
- Սեյու։ Խիրոտակա Սուձուոկի
Մինո (ճապ.՝ 美濃 мино) — Տնային տնտեսուհի Ֆուձիվարայի տանը։
- Սեյու։ Թոմիե Կատաոկա
Ստուդիայի օգնական (ճապ.՝ 番頭 бандо:)
- Սեյու։ Տակո Իսիմորի
Գինեյան ստուդիայի ղեկավար (ճապ.՝ 銀映専務 гинъэй сэмму)
- Սեյու։ Կան Տոկումարու
Տիյոկոյի մայրը (ճապ.՝ 千代子の母 тиёко но хаха)
- Սեյու։ Խիսակո Կյոդա
Նկարիչ (ճապ.՝ 鍵の君 кагэ но кими, господин с ключом) — խորհրդավոր հակակառավարական նկարիչ, որին հետապնդում էր Տիյոկոն ամբողջ կյանքի ընթացքում և նույնիսկ մահից հետո։
- Սեյու։ Կոիտի Յամադերա
Սպիով ոստիկան (ճապ.՝ 傷の男 кадзу но отоко, мужчина со шрамом) — երիտասարդ տարիքում բռնել է նկարչին, տնջել նրան և սպանել։ Տիյոկոյի հայտնի դառնալուց հետո ճանաչում է նրան և գալիս ստուդիա, որ նրան հանձնի խորհրդավոր բանալու տիրոջ նամակը և պատմի նրան այն մասին, թե ինչ է եղել նրա հետ։ Սակայն դերասանուհին նամակը ստանալուն պես փախչում է, և ոստիկանը ստիպված է լինում գործի մասին տեղյակ պահել երիտասարդ Գենյային։
- Սեյու։ Մասանե Ցուկայամա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Rotten Tomatoes - Millennium Actress». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Turan, Kenneth. «Millennium Actress Movie Review». The Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Williams, Kevin. «Movie Review: Millennium Actress». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=500
(օգնություն) - ↑ «IMDb Sennen joyû (2001) - Box office / business». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «2001 Japan Media Arts Festival Awards» (Japanese). Japan Media Arts Plaza, Agency for Cultural Affairs. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «IMDb Best / Worst "Animation" Titles». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Animax’s official website for Sennen Joyū (Millennium Actress)
- Chiyoko, the Millennium Actress
- Millennium Actress Արխիվացված 2009-08-31 Wayback Machine at Keyframe — the Animation Resource
- «Millennium Actress»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «千年女優 (Sennen Joyū)» (Japanese). Japanese Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|