Կրեմլյովսկայա փողոց (Կազան)
Կրեմլյովսկայա փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Վախիտովսկի շրջան և 1-ին ոստիկանական տեղամաս |
Երկարություն | 1050 ± 1 մետր |
Փոստային ինդեքս | 420014, 420008 և 420111 |
Կրեմլյովսկայա փողոց (թաթ.՝ Кремль урамы), գլխավոր փողոց Կազանի պատմական կենտրոնում, Վախիտովսկի շրջանում։ Սկիզբ է առնում Մայիսի 1-ին հրապարակից և ավարտվում Կազան համալսարանական պուրակում։
Փողոցի նախկին անուններն են՝ Սպասկայա (ըստ Կազանի Կրեմլի Սպասկայա աշտարակի), Վոսկրեսենսկայա (17-րդ դարի վերջից, ըստ Սուրբ Հարության քանդված եկեղեցու, 1671 թվական), Չերնիշևսկայա (1917 թվականից), Լենինի (1960 թվականից)։ Ներկայիս անվանումը փողոցը ստացել է 1996 թվականին[1]։
Փողոցն ի հայտ է եկել 16-րդ դարում[2]։ Փողոցի հիմնական շինությունները ձևավորվել են 19-րդ դարում։ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում փողոցի երկայնքով գործել է ձիակառքի գիծը, այնուհետև՝ № 4 տրամվայը։ 20-րդ դարի երկրորդ կեսին փողոցով է անցել Կազանի հազվագյուտ № 15 ավտոբուսը։ Ներկայումս փողոցի երկայնքով անցնում է № 98 միկրոավտոբուսը։
1050 մետր երկարությամբ փողոցը բլրի գագաթից ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք[3]։ 2011 թվականին փողոցի երկայնքով մայթերը սալիկապատվել են[4]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետական առավել կարևոր հուշարձաններն են՝
- Մայիսի 1-ի հրապարակի համալիրը, որն իր կազմում ներառում է Փրկչի աշտարակը, Կազանի Կրեմլը, Մուսա Ջալիլի հուշարձանը, Կազանի քաղաքապետարանի շենքը (ավելի վաղ՝ Քաղաքային դումա), Մայիսի 1-ի հրապարակ (ավելի վաղ՝ Գոստինի դվոր)
- Ալեքսանդրովսկի պասաժ (1880-1883 թվականներ, ճարտարապետներ՝ Վլադիմիր Սուսլով և Նիկոլայ Պոզդեև)
- Չերնոյարսկի պասաժ, (190))[5]
- Հանրային կառավարման ինստիտուտ (նախկինում՝ Առևտրային ակումբ, ռազմական ժողով), (186))
- Կազանի գլխավոր փոստատուն
- Թաթարստանի գերագույն դատարան (նախկինում`ռազմական գավառապետի բնակարան, Կազանի շրջանային դատարանի և դատարանի դահլիճ), (182))
- Թաթարստանի դատախազություն
- Ուշկովի տուն (1908 թվական, ճարտարապետ՝ Կարլ Մյուֆկե), այժմ՝ Թաթարստանի ազգային գրադարան
- Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բարձր շենքը հրապարակով և Եվգենի Զավոյսկու հուշարձանով
- Կազանի համալսարանի քիմիական ֆակուլտետ
- Լոբաչևսկու պուրակը համանուն հուշարձանի հետ միասին
- Թաթարստանի ազգային գրադարան (Ուշկովի տուն ըստ Կարլ Մյուֆկեի նախագծի), (190))[6]
- Կազանի համալսարանի գլխավոր շենք, (182))
- Համալսարանի պուրակի համալիրը Միխայիլ Նուժինի հուշարձանի և Լենինի երիտասարդ տարիքի հուշարձանի հետ
Փողոցի անմիջական հարևանությամբ է գտնվում Պետրոպավլովսկյան տաճարը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքապետարան
-
Չերնոյարսկի պասաժ
-
Քիմիական կորպուս
-
Անատոմիական թատրոնի շենք
-
Զ. Ուշկովի տուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Прогулки по Казани: улица Кремлёвская». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Кремлёвская». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Яндекс карты
- ↑ «К концу августа улица Кремлёвская обретет новый вид». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2018-05-21-ին.
- ↑ «Чернояровский пассаж». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Дом Ушковой». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրեմլյովսկայա փողոց (Կազան) կատեգորիայում։ |