Կվարս Ներքին
Գյուղ | |
---|---|
Կվարս Ներքին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Գենջի գավառակ |
Առաջին հիշատակում | VII դար |
Այլ անվանումներ | Գիվարս, Գիվերս, Գիվազ Ներքին, Գվարս, Գուվարս, Կվաորս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 1200 մարդ (1880) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | կվարսեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Կվարս Ներքին, գյուղ, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառակում։ Գտնվում է Մուշի դաշտի հյուսիսարևմտյան սահմանը եզերող Ինսակնյան (Մերգեմեր) լեռներից հյուսիս-արևմուտք՝ Քարքե լեռան փեշերին, Մուշի ս. Կարապետ վանքից 6-7 կմ արևմուտք։ Կվարս Վերին գյուղից գտնվում է 3,5 կմ հյուսիս-արևելք։
Գյուղի մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են VII դարին։ Այն Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհում եղել է Կվառս անունով մեծ ավան՝ Պալունիք գավառի կենտրոնը։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գիվարս, Գիվերս, Գիրվազ Ներքին, Գվարս, Գվարս Ներքին, Գուվարս, Կվարս, Կրվարս, Կիվարս, Կվառաց ավան, Կվարս Ներքին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդության համաձայն հնդիկ իշխան Դեմետրե և Գիսանե եղբայրները իրենց թագավորից հալածվելով գալիս են Հայաստան` Վաղարշակ Ա թագավորի մոտ։ Վաղարշակը նրանց տալիս է Տարոնի իշխանությունը։ Իշխանների սպանվելուց հետո իշխանությունն անցնում է վերջիններիս 3 որդիներին, որոնք իրենց անուններով` Կվառս (Կուարս), Մեղտի և Հոռյան, շինում են երեք ավան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հոհվ. Մամիկոնյանի Կվարսը եղել է բազմամարդ ավան և ունեցել է 3012 ծուխ, 3700 հեծյալ և 150 հեծյալ զինվոր։
1880 թվականին ունեցել է 120 տուն՝ 1200 հայ բնակչով և 80 տուն քուրդ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 100 տուն հայ և քուրդ բնակիչ։ Գյուղի բնակչությունը բռնագաղթի է ենթարկվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվարսն ուներ եկեղեցի և վարժարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 246
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |