Կռոպի
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Կռոպի | |
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ |
Գավառ | Տրապիզոնի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Կռոպի, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Տրապիզոնի գավառում` Տրապիզոնից մոտ 16 կմ հարավ, զովասուն և անտառաշատ վայրում։ 1915 թ.-ին ուներ 21 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի ` Սբ. Աստվածածինը, հիմնված 1843 թվականին, և վարժարան։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 700)։ |