Կույր բանկիրը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կույր բանկիրը | |
---|---|
Ժանր | դետեկտիվ դրամա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմք | Պարող մարդուկներ |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էյրոս Լին |
Գլխավոր դերերում | Բենեդիկտ Քամբերբեչ, Մարտին Ֆրիմեն, Ունա Սթաբս, Ջեմմա Չան, Զոի Թելֆորդ, Gillian Elisa?, Daniel Percival? և Al Weaver? |
Պրոդյուսեր | Սյու Վերչյու |
Սցենարիստ | Stephen Thompson? |
Երաժշտություն | Դևիդ Առնոլդ |
Սերիայի տևողություն | 88 րոպե |
Հեռուստաալիք | BBC One |
Նախորդ | Վարդագույն երանգներով էտյուդ |
Հաջորդ | The Great Game? |
«Կույր բանկիրը», «Շերլոկ» հեռուստասերիալի երկրորդ սերիան, որի հեռարձակումը BBC One-ով և BBC HD-ով տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 1-ին։ Այս սերիան գրել է Ստեֆեն Թոմփսոնը։
Շերլոկը Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի պատմությունների փոփոխված և վերամշակված տարբերակն է, որի դեպքերը տեղի են ունենում ներկայիս ժամանակաշրջանում։ «Կույր բանկիրը» սերիայում կրկին հանդես են գալիս Շերլոկը (Բենեդիկտ Քամբերբեչ) և դոկտոր Վաթսոնը (Մարտին Ֆրիմեն)։
«Կույր բանկիրը» սերիան գրավել է BBC One-ի և BBC HD-ի 8.07 միլիոն հեռուստադիտողների։ Շատ քննադատություններ չկային, չնայած որ որոշ հեռուստադիտողները կարծում էին, որ այս սերիան ստորադրյալ է առաջին սերիայի համեմատ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հնությունների թանգարանում չինական խեցեղենի մասնագետ Սու Լին Յաոն տեսնում է ինչ-որ սարսափելի բան և անհայտանում է։ Այդ ժամանակ Շերլոկը տանում է Ջոնին բարձրակարգ միջազգային ֆինանսների տուն։ Այնտեղ Սեբաստիան Վայլկսը՝ Շերլոկի ուսանողական հին ծանոթը, օգնություն է խնդրում։ Փոքրիկ ընդմիջման ընթացքում Շերլոկը գտնում է ինչ-որ անհասկանալի նշանների հավաքածու բանկիրի դիմանկարի վրա։ Շերլոկը գիտակցում է, որ դա հաղորդագրություն էր ուղղված մի մարդու, ում անունն էր Էդվարդ Վան Քուն, ով աշխատանքի չէր եկել։ Շերլոկը ներխուժում է Վան Քունի կողպված բնակարան և գտնում է վերջինիս դիակը։ Ոստիկանությունը դետեկտիվ տեսուչ Դիմոքի գլխավորությամբ այդ դեպքը համարում է ինքնասպանություն, իսկ Շերլոկը համարում է այն սպանություն։ Շուտով լրագրող Բրայն Լուկիսը նույնպես սպանվում է իր կողպված բնակարանում։ Շերլոկը և Ջոնը հետաքննություն են անցկացնում և գրադարանում, որտեղ Լուկիսը եղել էր մինչ իր մահը, նրանք գտնում են այդ նույն խորհրդավոր նշանները։
Ջոնը՝ ձգտելով ֆինանսական ապահովության, բժշկի աշխատանք է ձեռք բերում տեղական վիրահատարանում։ Ավելի ուշ Շերլոկը և Ջոնը երկու տղամարդկանց միջև ինչ-որ կապ են հայտնաբերում․ երկուսն էլ վերջերս էին վերադարձել Չինաստանից և երկուսն էլ այդ օրը մտել էին արևելյան հնարժեք իրերի խանութ, որի անունն էր «Հաջողակ կատու»։ Այնտեղ Հոլմսը հասկանում է, որ այդ նշանները հին չինական թվեր են։ Շերլոկը մտնում է Սու Լինի դատարկ բնակարան, որտեղ էլ հանդիպում է մի «ինքնակոչ»-ի։ Փոքրիկ կռիվ է սկսվում, բայց հարձակվողը փախուստի է դիմում։ Իսկ հետո թանգարանի արձաններից մեկի վրա Շերլոկը և Ջոնը հայտնաբերում են նույնանման նշաններ։ Գրաֆիտի նկարիչ «Ռազ»-ի օգնությամբ Շերլոկը և Ջոնը գտնում են ավելլի շատ նույնանման նշաններ գրաֆիտով պատված պատի վրա և փորձում են ապակոդավորել այդ հաղորդագրությունը։ Ետ վերադառնալով թանգարան՝ Շերլոկը անակնկալի է բերում Սու Լինին, ով թաքնվել էր։ Վերջինս բացատրում է, որ այդ նշանների կոդերը կապված են հանցագործական «Սև լոտուս թոնգ»-ի հետ։ Նախկինում այդ խմբի անդամ է եղել նաև Սու Լինը։ Դժբախտաբար, մինչ աղջիկը կարողանում է ամբողջապես ապակոդավորել հաղորդագրությունը, նրան սպանում է իր հարազատ եղբայրը, ով նույնպես այդ հանցագործ խմբի անդամ է։ Շերլոկը հասկանում է, որ Վան Կունը և Լուկիսը նույնպես այդ խմբի անդամներ են եղել և ընդգրկված են եղել Լոնդոնում մաքսանենգ հնարժեք իրերի վաճառքի գործերում։ Եվ նրանք սպանվել են, քանզի նրանցից մեկը ինչ-որ իր է գողացած եղել։
Շերլոկը շուտով հասկանում է, որ հաղորդագրությունը գրքային ձևաչափով է։ Շերլոկը և Ջոնը անցկացնում են գիշերը՝ հետազոտելով երկու զոհերի գրքերը և փորձելով գտնել որևէ լուծում։ Ջոնի առաջին աշխատանքային օրը այդքան էլ լավ չի անցնում, բայց Սառան դա փորձում է թաքցնել, իսկ Շերլոկն էլ չինական կրկեսի տոմսեր է գնում։ Մինչդեռ Ջոնն ու Սառան վայելում են դասական ակրոբատիկայի համարները, Շերլոկը շրջում է ետնաբեմում և հարձակման է ենթակվում։ Սակայն շուտով Սառայի և Ջոնի օգնությամբ նրանք երեքն էլ փախուստի են դիմում։ Մինչ Շերլոկը շարունակում է լուծում գտնել գրքային ձևաչափի համար, Ջոնին և Սառային առևանգում են։ Շերլոկը կարողանում է ապակոդավորել հաղորդագրությունը՝ օգտագործելով «A-Z լոնդոնյան փողոցների ատլասը», և փրկում է Ջոնին և Սառային։ Շանը՝ այդ հանցագործ խմբի գլխավորը, փախչում է՝ դիմելով մի անձի, ով հայտնի էր որպես «M»: Վերջինս օգնել էր այդ բանդային հիմնավորվել Լոնդոնում։ Այս սերիան ավարտվում է, երբ դիպուկահարը կրակում է Շանին, քանզի «M»-ը մտածել է, որ Շանը նրանց կարող է կրկին հուսախաբ անել։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sherlock Արխիվացված 2010-12-01 Wayback Machine at Hartswood Films (անգլ.)
|