Jump to content

Կուդրանիա եռատամնավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուդրանիա եռատամնավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Եղինջածաղկավորներ
Ընտանիք Թթազգիներ
Ցեղ Կուդրանիա
Տեսակ Կուդրանիա եռատամնավոր
Լատիներեն անվանում
Cudrania tricuspidata (Carr. ) Burr
Հատուկ պահպանություն

Կուդրանիա եռատամնավոր (լատին․՝ Cudrania tricuspidata (Carr. ) Burr), թթազգիներ ընտանիքի, կուդրանիա ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառեր կամ թփեր են՝ 8 —18 մ բարձրությամբ։ Ճյուղերը ծածկված են 5—30 մմ երկարության փշերով։ Տերևները օվալաձև են 3—8 սմ երկարությամբ, 3 խոշոր բլթակներով, 8—15 մմ երկարությամբ կոթուններով։ Ծաղկաբույլերը գլխիկներ են։ Պտուղները հյութալի են, գտնվում են նարնջակապտավուն, մսալի կոթունների' գինոֆորների վրա, որոնց տրամագիծը կազմում է 2,5 սմ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Չինաստանում, Կորեայում, ճապոնիայում, ԱՄՆ է Ներմուծվել 1862 թ.: ՍՍՃՄ-ում մշակվում է սևծովյան ափերին և Միջին Ասիայում։ Հայաստանում մշակվում է 1968 թ., Տաշքենդից բերված սերմնաբույսերով։ Երևանի պայմաններում աճում է թփանման, քանի որ միամյա շիվերը գրեթե ամեն տարի ցրտահարվում են։ Դեռևս չի ծաղկում և չի պտղաբերում։ Ջերմասեր է, լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, բավականին արագ է աճում։ Պիտանի է միայն հանրապետության ցածրադիր շրջանների համար[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 166։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուդրանիա եռատամնավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուդրանիա եռատամնավոր» հոդվածին։