Կորդոն բլյու
Կորդոն բլյուի բաղադրիչները | |
Շվեյցարական խոհանոց | |
Ենթատեսակ | մսային ուտեստ |
Առաջացման երկիր | Շվեյցարիա |
Cordon bleu Վիքիպահեստում |
«Կորդոն բլյու» (ֆր.՝ cordon bleu [kɔʁdɔ̃ˈblø] — «կապույտ ժապավեն»), պանրով և ազդրապուխտի միջուկով սուխարու մեջ թաթախած հորթի մսի շնիցել, ենթադրաբար բաղադրատոմսը պատկանում է շվեյցարական խոհանոցին։ Ճաշատեսակի անվան ծագման հետ կապված կա մի քանի վարկած։ Հնարավոր է՝ կորդոն բլյու շնիցելը Ֆրանսիայի խոհարարական մրցույթներից մեկի հաղթողն է եղել։ Հնարավոր է՝ շնիցելը նախկինում փաթաթել են կապույտ ժապավենով։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լյուդովիկոս XV-ը Սուրբ Լյուդովիկոսի շքանշան (որը կապույտ ժապավենի վրա էր ամրացված) է հանձնել խոհարարուհի Մարի Ժաննա Դյուբարին, և մինչ այժմ այդ անվանմամբ կատակով պարգևատրում են բոլոր լավ խոհարարներին և ուտեստները։ Չորրորդ վարկածի համաձայն՝ բազելյան հարուստ ընտանիքներից մեկի խոհարարին կորդոն բլյուի ստեղծման գործում ոգեշնչել են դրսում խաղացող աղջնակներ վարսերի մեջ երևացող ��ապույտ ժապավենները։
Կորդոն բլյուի պատրաստման համար երկու բարակ շնիցելների միջև կամ մեկ ավելի հաստ շնիցելի մեջմ որն ունի կտրված փոքր գրպանիկ, դրվում է մեկ շերտ պանիր (էմենտալ, գրյուեր կամ ռակլետ) և ոչ յուղոտ եփված կամ հում ապխտած ազդրապուխտ։ Ծայրերն ամրացվում են փայտե ձողիկներով։ Հետո շնիցելը թաթախվում է ալյուրի, ձվի և սուխարու մեջ ու տապակվում հալած յուղի մեջ։ Հորթի մսի փոխարեն նաև կիրառվում է խոզի և հավի միս, ինչպես նաև մատղաշ հնդկահավի[1] միս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кордон блю // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 14.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кордон блю // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 14.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chicken Cordon Bleu / Food Timeline(անգլ.)