Կորադո Կորոլևիչ
Կորադո Կորոլևիչ Korado Korlević | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1958 (66 տարեկան) Պորեչ, Իստրիա, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | աստղագետ և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն և աստղաֆիզիկա |
Ալմա մատեր | Ռիեկայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | խորվաթերեն |
Կորադո Կորոլևիչ (խորվ.՝ Korado Korlević, սեպտեմբերի 19, 1958, Պորեչ, Իստրիա, Խորվաթիա), խորվաթ աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Վիշնյանի աստղադիտարանում։ 1995 թվականից 2001 թվականները հայտնաբերել է 1286 աստերոիդ, որոնցից 131-ը հայտնաբերել է համատեղ այլ խորվաթ աստղագետների հետ[1]։ Կորոլևիչը հայտնաբերել է նաև երկու կարճ պարբերությամբ գիսաստղեր 183P/Կորոլևիչ-Յուրիչ և 203P/Կորոլևիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորոլևիչը ակտիվորեն սկսել է զբաղվել աստղագիտությամբ Պուլայի քոլեջում ուսանելու տարիներին, որտեղ սկսել է մասնակցել տեղական սիրողական աստղագիտական միությունների գործողություններում[2]։ 1981 թվականին Կորոլևիչը ստացել է բակալավրի աստիճան։ 1980-ական թվականների վերջում նա դարձավ հարավսլավական աստղագիտության դպրոցի հիմնադիրներից մեկը, ավելի ուշ այն հայտնի դարձավ որպես Վիշնյանի աստղագիտական դպրոց։
Այս դպրոցի շրջանակներում Կորադո Կորոլևիչը ստացավ աստերոիդների և ասուպների դիտարկման փորձ։ Ավելի ուշ նա մասնակցել է Միջազգային ասուպների կազմակերպության հիմնադրմանը, որը զբաղվում է ասուպային հոսքերի դիտարկումներով։ Կորոլևիչը մասնակցել է Առաջին միջազգային Տունգուսկյան արշավախմբին[3]։ Այս արշավից հետո նա սկսեց Վիշնյանի գլխավոր աստղադիտակի փոխման աշխատանքները, որը լրջորեն վնասվել էր Բոսնիական պատերազմի ընթացքում։ Մասնավորապես, աստղադիտակը ուղարկվել էր Սարաևո, պաշարման ժամանակ քաղաքի պաշտպաններին օգնելու համար։ Մի քանի տարվա աշխատանքների արդյունքում Կորոլևիչին և մի խումբ այլ աշխատակիցներին հաջողվեց տեղադրել նոր աստղադիտակ և 1995 թվականին նրանով սկսվեցին կատարել պարբերական դիտարկումներ։
Կորոլևիչի թիմը կառուցեց ևս մի աստղադիտարան, Տիկան քաղաքից 3 կմ հեռավորության վրա, որտեղ և շարունակվեցին մերձերկրյա մարմինների դիտարկումները։ Այստեղ է կառուցվել աշխարհում ամենամեծ Շուման-անտենան, որը նախատեսվում է օգտագործել ասուպների իոնոսֆերայի վրա ունեցած մեծ ազդեցության ապացուցելու համար։
Կորադո Կորոլևիչը եղել է նաև «Երկնային լուսատուները» (խորվ.՝ Nebeske krijesnice) աստղագիտական ամսագրի խմբագիրը և հրապարակել է բազմաթիվ հաճախակի հիշատակվող աստղագիտական հոդվածներ, հատկապես փոքր մոլորակների բնագավառում։ Բացի իր գիտական գործունեությունից, նա նաև դասավանդում է աստղագիտություն։
Անդամություն կազմակերպություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորադո Կորոլևիչը հանդիսանում է հետևյալ կազմակերպությունների անդամ՝
- Միջազգային ասուպների կազմակերպություն
- Մոլորակային միություն
- Սփեյսգարդ հիմնադրամ
- Խաղաղօվկիանոսյան աստղագիտական միություն
- Տաղանդների եվրոպական խորհուրդ (ECHA)
- Ազգային աշխարհագրական կազմակերպություն
- Խորվաթիայի էնտոմոլոգների միություն
- Լայոնս միջազգային ակումբ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորեչ քաղաքի «Սան Մաուրո» մրցանակ — «կրթության բնագավառում նվաճումների համար»։
- Նրա պատվին է անվանվել (10201) Կորադո աստերոիդը[4]։
- Էդգար Ուիլսոնի մրցանակ 1999 թվականին — «գիսաստղի հայտնաբերման համար»։
- Էդգար Ուիլսոնի մրցանակ 2000 թվականին — «գիսաստղի հայտնաբերման համար»։
- Իվան Ֆիլիպովիչի մրցանակ 2002 թվականին — Խորվաթիայի Կրթության նախարարության կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Korado Korlević» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ SAO/NASA Astrophysics Data System (ADS)
- ↑ IAU. «10201 Կորադո աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|