Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փող., 1/1, ք. Չարենցավան, Երիտասարդական, 2/1, |
Կոորդինատներ | 40°32′37″ հս․. լ. 44°46′30″ ավ. ե.HGЯO |
Իրավազորության աղբյուր | ՀՀ Սահմանադրություն |
Կայք | Պաշտոնական էջ |
Դատարանի նախագահ | |
Ընթացիկ | Վարդան Ներսիկի Ստեփանյան[1] |
Սկսած | 2008 թվականից[1] |
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է ՀՀ Կոտայքի մարզը[1]։
Իրավասություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։
Դատավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և ութ դատավորից[2].
- Վարդան Ներսիկի Ստեփանյան, դատարանի նախագահ,
- Նելլի Լիպարիտի Գալստյան, դատավոր,
- Գագիկ Զենիկի Հեբոյան, դատավոր,
- Արիստակես Վարդանի Սիսակյան, դատավոր,
- Վաղինակ Կարլենի Մկրտչյան, դատավոր,
- Տիգրան Ռոբերտի Փոլադյան, դատավոր,
- Հովհաննես Ռաֆիկի Ավագյան, դատավոր,
- Աշոտ Սուրենի Խաչիկյան, դատավոր,
- Գեղամ Մերուժանի Մարգարյան, դատավոր։
Նստավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ունի չորս նստավայր հետևյալ հասցեներով[1].
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փող., 1/1,
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդական, 2/1,
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի, 29,
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի, 8։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Վարդան Ներսիկի Ստեփանյան Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
|