Կոշտ կենցաղային թափոններ


Կոշտ կենցաղային թափոններ, (ԿԿԹ, կենցաղային աղբ) առարկաներ կամ ապրանքներ, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները, սպառման թափոնների մեծ մասը։ ԿԿԹ-ը բաժանվում են նաև թափոնների (բիոլոգիական ԿԹ) և բուն կենցաղային աղբը (արհեստական կամ բնական ծագման ոչ բիոլոգիական ԿԹ)[1], իսկ վերջինս հաճախ կենցաղային մակարդակում անվանվում է պարզապես աղբ։
Աղբի ուսումնասիրությամբ, «աղբային հնեաբանությամբ», դրա ուտիլիզացման եղանակ��երով զբաղվում է գարբոլոգիա գիտությունը.
Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]


Կոշտ կենցաղային թափոնները իրենցից ներկայացնում են բարդ տարրակազմ խարնուրդ։
Ըստ կազմաբանական հատկանիշի ԿԿԹ ներկայումս կազմված է հետևյալ բաղադրիչներից[2] :
- Բիոլոգիական թափոններ.
- Ոսկորներ
- Սննդային և բուսական թափոններ (կեղտաջրեր, մնացուկներ)
- Սինթետիկ թափոններ.
- Ցելյուլյոզայի վերամշակման
- Թուղթ — թերթեր, ամսագրեր, փաթեթավորման նյութեր
- Բնափայտ
- Նավթամթերքներ
- Պլաստմասսաներ
- Տեքստիլային գործվածքներ
- Կաշի, ռետին
- Տարբեր մետաղներ (գունավոր և սև)
- Ապակի
- Ձրաբերուկ, փոշի, ընկած տերևներ
- Ցելյուլյոզայի վերամշակման
ԿԿԹ ֆրակցիոն կազմը (բաղադրիչների ծավալային կազմությունը, որն անցնում է տարբեր չափերի բջիջներով մաղի միջով) ազդում է ինչպես թափոնները հավաքելու և տեղափոխելու, այնպես էլ դրանց հետագա տեսակավորման, վերամշակման վրա։
ԿԿԹ քիմիական կազմն անհրաժեշտ է ԿԿԹ վերամշակման ընթացքում ստացվող կոմպոստի և բիոգազի որակը որոշելու համար։
ԿԿԹ կազմությունը տարբերվում է տարբեր է տարբեր երկրներում, քաղաքներում։ Այն կախված է տարբեր գործոններից, ներառյալ բնակչության բարեկեցությունը, կլիմա, համայնքի բարեկարգությունը։ Աղբի կազմի վրա էականորեն ազդում է ապակետարրաների, մակուլատուրայի և այլնի հավաքման համակարգը քաղաքում։ Այն կարող է փոխվել կախված սեզոնից, եղանակային պայմաններից։ Այսպես՝ աշնանն ավելանում են սննդային թափոնների քանակը, ինչը պայմանավորված է սննդակարգում բանջարաղեների և մրգերի ավելի մեծ օգտագործմամբ։ Իսկ ձմռանը և գարնանը կրճատվում է փողոցային աղբը (թափված տերևներ և այլն)։
Ժամանակի ընթացքում ԿԿԹ կազմը որոշակիորեն փոխվում է։ Ավելանում է թղթի և պոլիմերային նյութերի բաժինը։ Իսկ կենտրոնական ջերմամատակարարման անցմամբ՝ ածուխը և խարամը ԿԿԹ-ում գործնականորեն վերանում է։
Ազդեցություն կենդանի բնության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենցաղային թափոնների աղբավայրերը ծառայում են սննդի աղբյուր սինատրոպ տեսակների՝ վարակներ տարածողների, առաջին հերթին՝ առնետների համար։ Օրգանիկայի մնացուկներով ամանեղենը, շշերը և այլ տարողությունները կարող են թակարդի դեր խաղալ վայրի կենդանիների, միջատների համար[3]։
Թափոնների թաղման, վերամշակման, ուտիլիզացման տեխնոլոգիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է թափոնների առանձնացված հավաքում, թաղում և այրում։

Տարբեր տեսակի թափոնների առանձնացված հավաքումը որոշում է առանձին բաղադրիչների ուտիլիզացման արդյունավետությունը և արժեքը։ Ուտիլիզացիայի համար առավել անհարմար են խառը թափոնները, որոնք պարունակում են բիոքայքայվող խոնավ սննդային թափոններ, պլաստմասսա, մետաղներ, ապակի, և այլ բաղադրիչներ։
Զարգացած երկրներում XX դարում և ավելի ուշ թափոնների թաղումը հաճախ իրականացվում է ոչ թե տարերային աղբավայրերում, այլ հատուկ նախագծված ճարտարագիտական օբյեկտներում, կենցաղային թափոնների թաղման պոլիգոններում Պոլիգոնների նախագծերը պետք է նախատեսեն շրջակա միջավայրի վնասի նվազեցում, սանիտարա-տեխնիկական պահանջների պահպանում և այլն։
Մի շարք զարգացած երկրներում տարածված է ԿԿԹ ուտիլիզացումը այրման մեթոդով՝ հատուկ պոլիգոններում մոխրի հետագա թաղմամբ։ Ճիշտ իրականացման համար մեթոդը պահանջում է շատ բարձր ջերմաստիճանների հասնել որոշակի ժամանակով («վերջնաայրում», օրինակ՝ ելքային գազերի տաքացում 850 աստիճանից բարձր ջերմաստիճանի երկու և ավելի վայրկյանով)։
ԿԿԹ կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենցաղային թափոնների դեմ պայքարի համար կիրառում են ԿԿԹ կանխատեսման և ձևավորման մոդելավորման մեթոդներ. Առանձնացնում են ԿԿԹ ձևավորման բալանսային, գործոնային և վիճակագրական մոդելներ։ Բալանսային մոդելներում թափոնների ձևավորումը գնահատվում է արտադրանքի օգտագործման, վաճառքի, ապրանքների սպառման տվյալներով։ Գործոնային մոդելերը հիմնված են փաստերի վերլուծության վրա, որոնք նկարագրում են թափոնների ձևավորման գործընթացները։ Վիճակագրական մոդելները բացահայտում են ԿԿԹ ձևավորման փոփոխությունների վիճակագրական օրինաչափությունները[4]:.
ԿԿԹ որոշ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբի քանականն աճում է տարեկան մոտավորապես 3 % ծավալով. ԱՊՀ-ում ձևավորվում է մոտավորապես 100 մլն. տոննա ԿԿԹ տարեկան։ Ռուսաստանին բաժին է ընկնում այդ քանակության մոտ կեսը (մոտ 63 մլն. տոննա 2007 թ-ին[5], մոտ 53 մլն. տոննա 2011 թ-ին[6]).
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում տարեկան արտադրվում է մոտ 3,8 մլրդ. տոննա բոլոր տեսակի թափոն։ ԿԿԹ քանակությունը կազմում է 63 մլն.տ/տարի (միջինը 445 կգ մեկ մարդու հաշվով)[5]. ԿԿԹ կազմը. թուղթ և ստվարաթուղթ՝ 35 %, սննդային թափոններ՝ 41 %, պլաստմասսաներ՝ 3 %, ապակի՝ 8 %, մետաղներ՝ 4 %, տեքստիլային գործվածքներ և այլ՝ 9 %[5]. Միջինը վերամշակվում է 10 % — 15 % աղբ։ Կոշտ կենցաղային թափոնները ենթարկվում են վերամշակման միայն 3 % — 4 %, արդյունաբերականները՝ 35 %. Հիմնականում աղբը տարվում է աղբավայրեր. Ռուսաստանում դրանք մոտ 11 հազարն են։ Դրանցում թաղված է մոտ 82 մլրդ. տոննա թափոն[7]
1998 թվականին ՌԴ Պետական Դումայի կողմից ընդունվել է դաշնային օրենք № 89 «Արտադրության և սպառման թափոնների մասին». 1 հունվարի 2015 թվականին ուժի մեջ է մտել 29.12.2014 № 458-ՖԶ «Արտադրության և սպառման թափոնների մասին» դաշնային օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին» դաշնային օրենքը։
ՌԴ տարածքում աղբի հավաքումը դրա համար հատուկ նախատեսված վայրերից դուրս համարվում է հակաիրավական արարք, դրա կատարման համար սահմանված է պատասխանատվություն։ Այդպիսի նետումը, օրինակ՝ դաշնային նշանակության քաղաք Սանկտ-Պետերբուրգում հանդիսանում է վարչական իրավախախտում և հարուցում է տուգանքի նշանակում համաձայն 31 մայիսի 2010 թվ №273-70 «Սանկտ-Պետերբուրգում վարչական իրավախախտումների մասին» Սանկտ-Պետերբուրգի օրենքի հոդված 28-ի[8][9]։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում տարեկան արտադրվում է մոտ 230 մլն. տոննա ԿԿԹ (միջինը 760 կգ մեկ անձի հաշվով), մոտ 30 % վերամշակվում է, ինչպես նաև արտադրվում է կոմպոստ, 15 % այրվում է, 55 % թաղվում է[5]. ԿԿԹ կազմը. թուղթ և ստվարաթուղթ՝ 9 %, սննդային թափոններ՝ 24 %, պլաստմասսաներ՝ 11 %, ապակի՝ 5 %, մետաղներ՝ 8 %, տեքստիլային գործվածքներ և այլ՝ 15 %[5].
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- де Сильги К. История мусора: от средних веков до наших дней = Histoire des hommes et de leurs ordures, du moyen-âge à nos jours / Пер. с фр. Васюченко, Ирина Николаевна, Г. Зингера. — М.: Текст, 2011. — 288 с.
- Эрисман, Фёдор Фёдорович (1890–1907). «Сожигание мусора». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
- Хумс, Эдвард Garbology: Our Dirty Love Affair with Trash. — нп3.|год=2012|allpages=336|isbn=978-1-101-580037-0|ref=Humes
- Пеллоу, Дэвид Нагиб, Вайнберг, Адам, нп3 Urban Recycling and the Search for Sustainable Community Development. — Princeton: Princeton University Press, 2000. — 232 p.
- Pellow D. N., Park L. S.-H. Garbage Wars: The Struggle for Environmental Justice in Chicago. — Cambridge: MIT Press, 2004. — 256 p.
- Ройт, Элизабет Garbage Land: On the Secret Trail of Trash. — NY and Boston: нп3. — 311 p. — ISBN 0-316-73826-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Боровский Е. Э. Отходы, мусор, отбросы… // Химия. — № 10. — 2001.
- ↑ «Состав ТБО». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
- ↑ А. А. Бенедиктов. Насекомые — жертвы нашей беспечности // «Экология и жизнь». — 2007. — № 2. — С. 60—61.
- ↑ Прогнозирование образования твердых бытовых отходов Санкт-Петербурга // Научный журнал НИУ ИТМО. — 2014. — № 1.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Инфографика. Пути отходов // Вокруг света. — 2012. — № 7. — С. 22.
- ↑ Государственный доклад «О состоянии и об охране окружающей среды Российской Федерации в 2011 году» Արխիվացված 2018-01-26 Wayback Machine, с. 67.
- ↑ О. Мягченко. Мусорный рынок затарен. Депутаты Госдумы предлагают переложить полномочия по обращению с отходами с муниципалитетов на региональные власти Արխիվացված 2018-11-25 Wayback Machine
- ↑ статья 28 Закона Санкт-Петербурга от 31 мая 2010г. №273-70 «Об административных правонарушениях в Санкт-Петербурге» на информационно-правовом портале «Гарант»
- ↑ Закон Санкт-Петербурга от 31 мая 2010г. №273-70 «Об административных правонарушениях в Санкт-Петербурге» на официальном сайте администрации СПб
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Россия сортировочная. Как сделать так, чтобы мусорить стало выгодно?Արխիվացված 2012-02-26 Wayback Machine
- Законодательство о твёрдых бытовых отходах
- Журнал -Твёрдые бытовые отходы
- Получение лицензии на сбор и утилизацию ТБО
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոշտ կենցաղային թափոններ» հոդվածին։ |
|