Կոնֆլիկտ (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | ողբերգություն |
Ռեժիսոր | Գարրի Բարդին |
Սցենարիստ | Գարրի Բարդին |
Երաժշտություն | Sergey Anashkin? և Ալեսանդրո Մարչելո |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 456 s |
Թվական | 1983 |
bardin.ru/f1983.htm |
«Կոնֆլիկտ» (ռուս.՝ «Конфликт»), 1983 թվականին խորհրդային «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանված հակապատերազմական թեմայով խոշոր մուլտֆիլմ։ Այն մեծ հաջողությունների է հասել, սակայն հավանություն չի ստացել Գոսկինոյի կողմից, որը ֆիլմը համարել էր չափազանց պացիֆիստական[1]։ Ֆիլմի գաղափարը ծագել էր Գ. Բարդինի երազում.
Հաջորդ ֆիլմը ուղղակի երազումս եմ տեսել։ Ես արթնացա մեծ նվերի զգացողությամբ։ Տուփերի չբաժանված լուցկի։ Մի մասը՝ կապույտ գլխով, մյուսները՝ կանաչ։ Վեճը վերածվեց միջուկային պատերազմի։ Եվ բոլորը այրվեցին։ - Գ. Բարդին[2]
|
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հերոսները սովորական լուցկիններ են։ Չեղած տեղից ծագած վեճը վերածվում է իրական պատերազմի, որի ընթացքում երկու կողմերն էլ սկսվում են վառվել։ Վերջնական տեսարանը փոխաբերաբար ցույց է տալիս միջուկային պատերազմի հետևանքները, իսկ վառված լուցկիներով փակված տուփը խորհրդանշում է դագաղ։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և կինոռեժիսոր` Գարրի Բարդին
- Բեմադրող-նկարիչ` Նիկոլայ Տիտով
- Կինոօպերատոր` Սերգեյ Խլեբնիկով
- Կոմպոզիտոր` Սերգեյ Անաշկին
- Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
- Մոնտաժ` Նադեժդա Տրեշևվա
- Խմբագիր` Տայտանա Պապարովա
- Նկարիչ-մուլտիպլիկատոր` Նատալիա Դաբիժա, Իրինա Սոբինովա-Կասսիլ, Սերգեյ Կոսիցին, Ալլա Սոլովևովա
- Նկարիչ-ձևավորող` Վիկտոր Գրիշին, Միխայիլ Կոլտունով, Նատալիա Գրինբերգ, Ա․ Գորբաչև, Վ․ Լադգին
- Նհարահանող խմբի տնօրեն՝ Գրիգորի Խմարա
Ֆիլմում օգտագործվել է կոմպոզիտոր Ալեսսանդրո Մարչելլոյի երաժշտությունը (Ադաջիոյի հատվածը Մարչելլոյի «Համերգ հոբոյի և լարային գործիքների համար»)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983՝ Իսպանիայի Բիլբաո քաղաքի Վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի դիպլոմ։
- 1983՝ Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի միջազգային կինոփառատոնի դիպլոմ։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում 1990-ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկել է «Խոշոր պլան» և «Սոյուզ վիդեո» ստուդիայի կինոմիավորումը։ Բացի դրանից՝ 1990-ական թվականներին կեսերին թողարկվել է խտասկավառակով։
2003 թվականին «Խոշոր պլան» կինոմիավորումը VHS-ով թողարկել է մուլտֆիլմի վերափոխված տարբերակը «Գարիի Բարդինի մուլտիպլիկացիոն ֆիլմեր, թողարկում 3» մուլտիպիկացիոն ֆիլմերի հավաքածուում։ Բացի դրանից VHS-ը պարունակում էր Գարրի Բարդինի այլ ֆիլմեր՝ «Տյապ-Լյապ, Ներկարարներ», «Բրեկ», «Ճաշկերույթ», «Ամուսնություն», «Ճարպիկ շարժումներ», «Ճանապարհային հեքիաթ» և «Ադաջիո»։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бардин Гарри И вот наступило потом.... — М.: Центр книги Рудомино, 2013. — 208 с. — 2000 экз. — ISBN 978-5-905626-97-5. Глава «Спасо-Песковский переулок» с.96-100.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Гарри Бардин». — 352 с. — ISBN 5-91105-007-2
- ↑ Авторская книга Гарри Бардина «И вот наступило потом» Արխիվացված 2020-09-22 Wayback Machine, animationclub.ru.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնֆլիկտ (1983) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կոնֆլիկտ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Мультфильм «Конфликт». Страница на официальном сайте Гарри Бардина
- Объёмная анимация Гарри Бардина Արխիվացված 2021-02-25 Wayback Machine на сайте GoodCinema.ru Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
- Интервью с Гарри Бардиным от 9 июня 2010
|