Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտինա (այլ կիրառումներ)
Կոնստանտինա (արաբ․՝ قسنطينة), քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Կոնստանտինա վիլայայի վարչական և Արևելյան Ալժիրի առևտրաբաշխիչ կենտրոնը։
Հայտնի է հին ժամանակներից։ Մ․ թ․ ա․ 3-րդ դարի վերջից մինչև մ․ թ․ ա․ 1-ին դարի կեսերը եղել է Նումիդիայի թագավորության մայրաքաղաքը և կոչվել Կիրտա (Ցիրտա)․ անվանումն առաջացել է փյունիկերեն կարտա ― «քաղաք» անունից։
«Կոնստանտինա» անվանումը քաղաքին տրվել է 313 թվականին՝ ի պատիվ հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի[1]։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 576)։
|