Jump to content

Կոմունիստը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունիստը
ռուս.՝ Коммунист
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպրոպագանդիստական ֆիլմ
Թվական1957
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Ռայզման
Սցենարի հեղինակԵվգենի Գաբրիլովիչ
ԴերակատարներԵվգենի Ուրբանսկի, Վալենտին Զուբկով և Սոֆյա Պավլովա
ԵրաժշտությունՌոդիոն Շչեդրին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն111 րոպե
ՀաջորդՔո ժամանակակիցը

«Կոմունիստը» (ռուս.՝ «Коммунист»), 1957 թվականի խորհրդային դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուլի Ռայզմանի կողմից, խորհրդային կինոյի դասական ֆիլմերից մեկն է։ Պատմություն է շարքային կոմունիստի մասին, որն անմնացորդ նվիրված է իր գործին, խորհրդային առաջին շինարարություններից մեկի մասնակիցն է։

Վասիլի Գուբանովը շարքային կոմունիստ է, խորհրդային առաջին շինարարություններից մեկի մասնակից։ Ֆիլմը պատմում է նրա բարեխիղճ և ազնիվ աշխատանքի, նրա կարճ, բայց վառ կյանքի մասին։ Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1919 թվականին։

Երիտասարդ կոմունիստ Վասիլի Գուբանովը եկել է մասնակցելու նորաստեղծ Խորհրդային Հանրապետության համար կարևորագույն օբյեկտ հանդիսացող էլեկտրակայանի կառուցմանը։ Կոմունիստ, պատերազմի մասնակից Վասիլի Գուբանովը Շատուրի էլեկտրակայանի շինհրապարակում ղեկավարում է պահեստը և իր աշխատանքին է նվիրվել ամբողջությամբ, կողքից նույնիսկ թվում է, թե ծանր աշխատանքում նման եռանդը մարդկային հնարավորություններից վեր է։ Եվ եթե շոգեքարշը կանգ է առնում վառելիքի պակասի պատճառով, Վասիլի Գուբանովը մենակ նետվում է անտառ՝ փայտ կտրելու։ Բայց կոմունիստի կյանքն ավարտվում է շատ վաղ։

Դերասան Դեր
Եվգենի Ուրբանսկի  Վասիլի Գուբանով Վասիլի Գուբանով
Սոֆյա Պավլովա  Անյուտա Ֆոկինա Անյուտա Ֆոկինա
Բորիս Սմիռնով  Լենին Լենին
Եվգենի Շուտով  Ֆեոդոր Ֆոկին Ֆեոդոր Ֆոկին
Սերգեյ Յակովլև  Դեիս Իվան��վիչ Դեիս Իվանովիչ
Վալենտին Զուբկով  Ստեպան Ստեպան
Վիկտոր Կոլպակով  կարգալույծ քահանա
Վլադիմիր Ադլերով  Զիմնի Զիմնի
Իվան Կաշիրին  շոգեքարշի մեքենավար
Արկադի Սմիռնով  Խրամչենկո Խրամչենկո
Լեոնիդ Ենգիբարյան էպիզոդ էպիզոդ
Ստեպան Բորիսով կոմկուսի անդամ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմի տնօրեն՝ Յուզեֆ (Զուսման) Ռոգոզովսկի
  • Սցենարի հեղինակ՝ Եվգենի Գաբրիլի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
  • Կոմպոզիտոր՝ Ռոդիոն Շչեդրին
  • Կոստյումների նկարիչ՝ Վալենտին Պերելյոտով
  • 1958 - Վենետիկի միջազգային կինոփառատոն (պատվավոր դիպլոմ — Յուլի Ռայզման)
  • 1959 - Համամիութենական կինոփառատոն (առաջին մրցանակ արվեստի ֆիլմերի բաժնում - Յուլի Ռայզման)
  • 1959 - Համամիութենական կինոփառատոն (առաջին մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար - Յուլի Ռայզման)
  • 1959 - Համամիութենական կինոփառատոն (առաջին մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար - Եվգենի Ուրբանսկի)

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նատուրալ նկարահանումներն անցկացվել են Պերեսլավլ-Զալեսսկի քաղաքում[1]։ Ի սկզբանե Վասիլի Գուբանովի դերի համար հրավիրվել է Վալենտին Զուբկովը, որը, ի վերջո, բացասական դեր է խաղացել՝ մարմնավորելով Ստեպանին[2]։ 1967 թվականին Յուլի Ռայզմանը նկարահանել է «Քո ժամանակակիցը» երկսերիանոց ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը կոմունիստ Վասիլի Գուբանովի որդին է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Радио Маяк, передача Историческая минута(չաշխատող հղում)
  2. Книга Актеры Советского Кино, VI, 1970

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]