Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլոմնա (ռուս.՝ Коломна), քաղաք Ռուսաստանում, Օկա գետի ափին։ Գետային նավահանգիստ է, երկաթուղային կայարան։
Հայտնի է 12-րդ դարից։ Տիրապետում է այն կարծիքը, որ անվանումն ունի ուգրո-ֆիննական ծագում․ առաջացել է կոլմ ― «գերեզման, գերեզմանատուն» բառից։ Ոմանք էլ գտնում են, որ առաջացել է ռուսերեն բարբառային коломень ― «հարևանություն, շրջակայք» բառից (նկատի է ունեցվում Մոսկվայի շրջակայք լինելը)[2]։
Խորհրդային իշխանության տարիներին այն դարձել է արդյունաբերական, գիտական և մշակութային խոշոր կենտրոն։ Զարգացած է շինանյութերի և սննդի արդյ��ւնաբերությունը։ Ունի ջերմաքարշային ԳՀԻ (Գիտահետազոտական ինստիտուտ), Մանկավարժական ինստիտուտ, Համամիութենական հեռակա Պոլիտեխնիկական ինստիտուտի բաժին, Հայրենագիտական թանգարան։
Կոլոմնան առաջին անգամ հիշատակվել է 1177 թվականին։ Քաղաքի կրեմլից պահպանվել են աղյուսե պարիսպները, 6 աշտարակ, մուտքի դարպասները, Ուսպենսկի տաճարը, զանգակատունը։ Փողոցները տարերայնորեն ստեղծվել են կրեմլի շուրջը։ Կոլոմնայում են Հովհաննես Նախակարապետի, Բրուսենսկի մենաստանի և այլ եկեղեցիներ, բարոկկո ոճի բնակելի տներ, կլասիցիզմի ոճով կառուցված Համբարձման եկեղեցի-ռոտոնդան (կառուցվել է 1799 թվականին՝ ճարտարապետ Մատվեյ Կազակովի նախագծով) և այլն։ Խորհրդային շրջանում կառուցվել են հասարակական շենքեր (մշակույթի պալատ, պիոներների տուն և այլն), ինչպես նաև բնակելի միկրոշրջաններ։
Ունի 147 հազար բնակիչ։ Ռուսաստանում բնակչության թվով 8-րդ է։
Կոլոմնայում կլիման բարեխառն ցամաքային է. ուժեղ ցուրտ և բավականին հազվադեպ կիզիչ շոգ։ Տարվա ամենացուրտ ամիսը են հունվարն է (հունվարին ջերմաստիճանը լինում է −10 °C), իսկ ամենաշոգ ամիսը՝ հուլիսն է (միջին ջերմաստիճանը մոտ +18,5 °C)[3]։ Ամռանը հաճախ են հանդիպում ամպրոպներ։
Կոլոմնա
|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) |
Հ | Փ | Մ | Ա | Մ | Հ | Հ | Օ | Ս | Հ | Ն | Դ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C |
Տեղումների գումարը mm-ով |
|
Imperial conversion |
Հ | Փ | Մ | Ա | Մ | Հ | Հ | Օ | Ս | Հ | Ն | Դ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը °F |
Տեղումների գումարը դյույմով |
|
- Булич О. П. Коломна. — 1928.
- Фехнер М. В. Коломна. — 1963.
- Афонасенко И. М., Ломако Е. Л. Русский провинциальный город екатерининской эпохи: Коломна во второй половине XVIII века. — 2010.
- Голубева Е. П., Гужов А. И. Путеводитель по Коломне / Художник Ю. Жигалов. — Изд. 3-е, исправл. и дополн. — М.: Московский рабочий, 1970. — 104 с. — 30 000 экз.
- Памятники архитектуры Московской области. — Искусство, 1975. — Т. 1. — С. 226—263.
- Ефремцев Г. П., Кузнецов Д. Д. Коломна. — Московский рабочий, 1977.
- Ефремцев Г. П. История коломенского завода. — 2-е изд., дораб. и доп. — Мысль, 1984. — 366 с.
- Вагнер Г. К., Чугунов С. В. По Оке от Коломны до Мурома. — 1980. — С. 184.
- Кириченко В. Ю. Коломна: история в именах. — Коломна, 1993. — 102 с.
- Мазуров А. Б. Археология Коломны. — 1994.
- Подъяпольская Е. Н., Разумовская А. А., Смирнов Г. К. Памятники архитектуры Московской области, вып. 3. — Стройиздат, 1999. — С. 8—94.
- Города Подмосковья. Кн. 3. — М.։ Московский рабочий, 1981. — 736 с., ил. — 35 000 экз.
- Коломна и Коломенская земля: история и культура: Сборник статей / Составители А.Г. Мельник, С.В. Сазонов. — Коломна: Лига, 2009. — 424 с. — ISBN 978-5-98932-013-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 515)։
|