Կլաուդիո Ջենտիլե
Կլաուդիո Ջենտիլե իտալ.՝ Claudio Gentile | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1953[1][2] (71 տարեկան) |
Ծննդավայր | Տրիպոլի, Լիբիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Claudio Gentile Վիքիպահեստում |
Կլաուդիո Ջենտիլե (իտալ.՝ Claudio Gentile, սեպտեմբերի 27, 1953[1][2], Տրիպոլի, Լիբիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի խաղացող, մարզիչ, 1982 թվականի աշխարհի չեմպիոն։
Կլաուդիո Ջենտիլեն ծնվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ սիցիլիական ընտանիքում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլաուդիո Ջենտիլեն կարիերայի սկզբում «Վարեզե» և «Արոնա» ակումբներում խաղացել է որպես եզրային կիսապաշտպան և եզրային պաշտպան։ 1973 թվականին նա տեղափոխվել է«Յուվենտուս», որտեղ խաղացել է պաշտպանի դիրքում։ Այստեղ նա խաղացել է մեկ այլ հիանալի խաղացողի՝ Գաետանո Շիրեայի հետ։ «Յուվենտուսի» կազմում Ջենտիլեն հաղթական խաղ է ունեցել է Իտալիայի առաջնության 6 խաղերում, ՈՒԵՖԱ-ի գավաթի և եվրոպական սուպերգավաթի խաղերում։ Յուվեից հետո նա երեք տարի խաղացել է «Ֆիորենտինայում», այնուհետև տեղափոխվել է Սերիա Բ«Պյաչենցա» և ավարտել է կարիերան։
Միջազգային ճանաչում Ջենտիլեն ստացել է 1982 թվականին, երբ մասնակցել է աշխարհի առաջնության խաղերին։ Դիեգո Մարադոնայի ղեկավարած Արգենտինայի հետ խաղում Ջենտիլեն անհատական խաղէ ունեցել այդ ֆուտբոլիստի դեմ և թույլ չի տվել նրան ցուցադրել իր ամբողջ ներուժը։ Այս խաղում Իտալիան հաղթել է 2:1 հաշվով։ Խաղից հետո նա ասել է. «Ֆուտբոլը պարուհիների համար չէ»[3]։ Հաջորդ խաղը Իտալիան անցկացրել է Բրազիլիայի հավաքականի դեմ։ Այս անգամ Կլաուդիոն անձնական խաղ է ցուցադրել մեկ այլ հիանալի ֆուտբոլիստի՝ Զիկոյի դեմ։ Այս խաղում Իտալիայի հավաքականը հաղթել է 3:2 հաշվով։ Ջենտիլեն չի մասնակցել Լեհաստանի հետ կիսաեզրափակիչ խաղին՝ Արգենտինայի և Բրազիլիայի հետ խաղերում ստացած դեղին քարտերի պատճառով, բայց մասնակցել է եզրափակիչ Իտալիա-Գերմանիա խաղին և դարձել աշխարհի չեմպիոն։ Իտալիան հաղթել է Գերմանիային 3:1 հաշվով։ Հետաքրքիր է, որ առաջին հինգ խաղերում Ջենտիլեն մորուքով էր, իսկ եզրափակիչում՝ առանց մորուքի։
Կարիերան ավարտելուց հետո Ջենտիլեն դարձել է մարզիչ, նրան վստահվել է մարզել Իտալիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականը։ Նրա թիմը դուրս է եկել 2002 թվականի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ, հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 2004 թվականին, բայց 2006 թվականի մրցաշարում նույնիսկ դուրս չի եկել խմբից, ինչի պատճառով Ջենտիլեն ազատվել է աշխատանքից։ Ջենտիլեն Իտալիայի հավաքականին մարզել է 2004 թվականի Օլիմպիադայում, որտեղ Իտալիայի հավաքականը հասել է կիսաեզրափակիչ փուլ։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի չեմպիոն 1975, 1977, 1978, 1981, 1982, 1984 թվականներին
- Իտալիայի գավաթի գավաթակիր 1979, 1983 թվականներին
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթակիր 1977 թվականին
- Գավաթակիրների գավաթի գավաթակիր 1984 թվականին
- ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի գավաթակիր1984 թվականին
- Աշխարհի չեմպիոն 1982 թվականին
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն. 2004
- 2004 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Отморозки мирового футбола». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на figc.it Արխիվացված 2017-09-18 Wayback Machine(իտալ.)