Կիմը ծնվել է 1985 թվականի հունվարի 25-ի Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Մանկության վեց տարիները անցկացրել է ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել է Հարավային Կորեա[3]։ Միջնակարդ դպրոցում երազում էր միջազգային իրավաբան դառնալ, իսկ ավագ դպրոցում նա հույս ուներ հեռուստահաղորդավար դառնալ։ Կիմը ոգեշնչվել է CNN հեռուստաալիքում տեսնելով հաղորդավարուհի Կարունա Շինշոյին[4]։ Կրթությունն ավարտել է արտասահմանում, որ իրականացնի իր` հեռուստահաղորդավարուհի դառնալու երազանքը և ընդունվել է Ewha Womans University համալսարան։ Ընդունվելով՝ նա երեք տարի աշխատել է որպես լրագրող և հաղորդավար՝ դպրոցում գործող անգլերեն «Ewha Voice» ամսագրում[5]։ Նա նաև աշխատել է որպես Korea Times ամսագրի և Arirang TV հեռուստաընկերության պրակտիկ լրագրող[4]։
Բացի այդ, նրա երաժշտության, ֆիլմերի և այլ բնակավառներում ունեցած հետաքրքրությունները հանգեցրեց նրան, որ նա Կորեա-չինացի սուպերմոդելների մրցույթին մասնակցելու հայտ ուղարկեց[5][6]։
2005 թվականի հաղթել է Կորեա-չինացի մոդելների մրցույթում։ Կիմն առաջին հաղթողն էր, որը երբեք մոդել չէր աշխատել։ Այդ ժամանակվանից նրան հետաքրքրում էին գերմանական նորաձևության ցուցադրությանն մասնակցելը, ինչպես նաև զբաղվել է դերասանական վարպետությամբ[7]։
2006 թվականին իր դերասանական դեբյուտն է կատարել «Խաղի թագուհի» հեռուստասերիալում[5][8]։ Նույն թվականին նա հաղթել է SBS-ի դրամա մրցանակաբաշխության «Նոր աստղ» մրցանակը[9]։
Հետագայում նկարահանվել է «Ուղեղ» (2011) բժշկական դրամայում և «7th Grade Civil Servant» (2013) լրտեսական կատակերգությունում, ինչպես նաև գլխավոր դեր է կատարել «Standby» (2012) սիթքոմում։ Կիմը միջազգային ուշադրության է արժանացել, նկարահանվելով Նեթֆլիքսի«Մարկո Պոլո» (2014) հեռուստասերիալում և «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» (2015) ֆիլմում[10]։
↑«Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)