Կիսակ
Գյուղ | |
---|---|
Կիսակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Կիսկիմի գավառակ |
Այլ անվանումներ | Գիսակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 434 մարդ (1915) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | կիսակցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Կիսակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջրի գյուղախմբում։ Խոտորջրի յոթ թաղերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները տեղահանվել են և բնաջնջվել։ Կենդանի է մնացել ընդամենը 21 մարդ, որոնք բնակություն են հաստատել Կովկասում և Ուկրաինայում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին ուներ 434 (62 ընտանիք) հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսակում էր տեղավորված Խոտորջրի առաջնորդարանը։ Գյուղից հյուսիս՝ Լիպյատինց թաղամասում, գտնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին (կառուցված 1770-1780 թվականներին, 1896-1898 թվականներին նրա տեղում կառուցվել է ավելի ընդարձակ, քարաշեն եկեղեցի) և հին գերեզմանոց։ Հորքուրանց թաղամասում կար մեկ մատուռ։
Գյուղի մոտ պահպանվում էր հին բերդի կիսավեր աշտարակը։ Տեղացիներիը այն կոչում էին Կիսակու կամ Լիպայտինց բերդ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տները քարաշեն էին, մեծ մասամբ՝ եռահարկ։ Գյուղը բաժանված էր երեք թաղամասերի՝ Լիպայտինց, Հորքուրանց և Հին Կիսակ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսակն ուներ վարժարան[1]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 142
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 444)։ |
|