Կիմ Հըն Սու
Կիմ Հըն Սու | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1919 |
Ծննդավայր | Խամխին, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա |
Վախճանվել է | հունիսի 9, 2014 (94 տարեկան) |
Մահվան վայր | Pyeongchang-dong, Ջոնգոգու, Սեուլ, Հարավային Կորեա[1] |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Կրթություն | Տոկիոյի արվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Kim Heungsou Վիքիպահեստում |
Կիմ Հըն Սու (կորեերեն՝ 김흥수, նոյեմբերի 17, 1919, Խամխին, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա - հունիսի 9, 2014, Pyeongchang-dong, Ջոնգոգու, Սեուլ, Հարավային Կորեա[1]), կորեացի նկարիչ, «Կորեայի Պիկասո», «հարմոնիզմ» ոճի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1919 թվականին Կորեայի Համհն քաղաքում, Կիմերի ընտանիքի չորս երեխաներից վերջինն էր։ Հայրը՝ Կիմ Յուն Գուկը, Համհնի քաղաքապետարանի պաշտոնյա էր, իսկ մայրը՝ Ի Բու Գապը Չանդոկ պալատում մետաքսագործության ուսուցչուհի։
Վաղ տարիքից Կիմ Սուն հետաքրքրվել է թատրոնով և գեղեցիկ արվեստներով, իսկ հետո նաև գեղանկարչությամբ։ Դպրոցական տարիներից մասնակցել է ցուցահանդեսներին։
Նկարիչ Կիմսուն 1936 թվականին 16-րդ «Չոսոն» ցուցահանդեսում ներկայացրեց «Գիշերային նատյուրմորտ» կտավը։ Նրա ստեղծագործությունը ընտրվեց, որն էլ նրան հնարավորություն տվեց լինել պաշտոնապես ճանաչված նկարչական շրջանակներում։ Այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր և սովորում էր Համհնի ավագ դպրոցում։ Երբ մտածում ես, որ ճապոնական օկուպացիայի ժամանակ ավագ դպրոցի երրորդ դասարանի աշակերտը հաղթեց «Չոսոն» գեղարվեստական ցուցահանսում, որն այսօր համարժեք է ազգային ցուցահանդեսներին, ակամայից հիանում ես։ Այդ ժամանակ, ըստ ընտանեկան ավանդույթների և կորեացիների ավանդական կյանքի խառնվածքին, արվեստով զբաղվելը համարվում էր ամոթալի։ Ինչպես երեւում է 1979 թվականին հրատարակված ինքնակենսագրական էսքիզներից (Կիմսուի նկարների ալբոմ), երիտասարդ Կիմսուն սուր քննադատության ենթարկվեց ընտանեկան շրջանում, և իրավիճակն այնքան անտանելի դարձավ, որ նա ստիպված եղավ լքել իր հայրական տունը ։ - Իմ Յոն Բին՝ Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն։
|
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Տոկիոյի գեղարվեստի դպրոցի գեղանկարչության բաժին՝ պատերազմի պատճառով ժամանակից շուտ ավարտեց ուսումը (1944 թվական)։ 1946 թվականին տեղափոխվեց Հարավային Կորեա։ Մասնակցում է ցուցահանդեսների, ուսուցանում է Սեուլի պետական համալսարանի գեղեցիկ արվետների ֆակուլտետում։
1955 թվականին Կիմ Սուն տեղափոխվեց Փարիզ, որտեղ շարունակեց ուսումը և ակտիվ մասնակցություն ցուցա��երեց Փոքր պալատում գտնվող արտասահմանյան նկարիչների ցուցահանդեսներին, միջազգային գեղարվեստական ցուցահանդեսներին, Աշնանային սալոնի ցուցահանդեսներին և այլն։ Դրական արձագանքներ ստացավ քննադատների կողմից։
1961-1966 թվականներին վերադարձավ Կորեա, որտեղ նշանակվեց է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կորեական կոմիտեի կերպարվեստի մասնագետ և հիմնադրեց Գեղարվեստի հետազոտական ինստիտուտը։ Մասնակցեց բազմաթիվ ազգային ցուցահանդեսների։
1966-ին տեղափոխվեց ԱՄՆ, մինչև 1978 թվականը դասավանդեց Միացյալ Նահանգների արվեստի շատ քոլեջներում և ակադեմիաներում, անցկացրեց անհատական ցուցահանդեսներ, մասնակցեց ազգային և միջազգային ցուցահանդեսների։
Կիմ Սուն ԱՄՆ-ում գտնվելու մասին.
1979-1992 թվականներին բազմաթիվ ցուցահանդեսներ անցկացրեց Կորեայում, Փարիզում, Ճապոնիայում։
1993 թվականին կազմակերպեց ցուցահանդես Մոսկվայի Ա.Ս. Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում և Սանկտ Պետերբուրգում` պետական Էրմիտաժում։
Կիմ Սուն Կորեայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում նկարչության բնագավառում բազմաթիվ մրցանակների դափնեկիր է[2]։
Կիմ Հըն Սուն մահացավ 2014 թվականի հունիսի 9-ին ՝ 94 տարեկան հասակում[3]։
Կիմ Սուն հարմոնիզմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմսուի կողմից 1957 թվականին իրականացված հետազոտությունից.
Ներդաշնակ արվեստի մասին.
«... Հարմոնիզմի գեղարվեստական ստեղծագործությունը, ներդաշնակություն է ստեղծում կոնկրետի (այլաբանական արվեստի) և վերացականի (աբստրակտ արվեստի) բազմազան հատկությունների միջև… Եթե Զեն բուդդիզմի համաձայն, ինքն իրեն լիովին գերազանցելու վիճակը, արևելյան արվեստի էությունն է, ապա արևմտյան արվեստի հիմքում ընկած է մաքրումը մինչև զգացումի սահման։ Ընդհակառակը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կերպարվեստի համար ելակետը կշռադատված ռացիոնալիզմն է։ Ինչ վերաբերում է ինձ, ես գիտակցաբար և կամավոր ջանքեր գործադրեցի `ձևավորելու իմ ճանապարհը դեպի բազմազան համաշխարհային մշակույթ, որը բաղկացած է երեք սկզբունքներից։ Հարմոնիկ ստեղծագործության ստեղծումը ոչ թե երկու տարբեր թեմաներով երկու նկար նկարելն է և նրանց ներդաշնակություն հաղորդելը, այլ որոշակի գեղարվեստական ձևով, որի առանձնահատկությունն է նույն թեմայի մեկնաբանությունը և առնվազն երկու նկարների ստեղծումը կոնկրետ (յանգ, լույսի սկիզբ) և վերացական (յին, մթի սկիզբ) տարրերի պատկերով, որն աչքն ի վիճակի չէ որսալ։ Ապա պետք է հոգ տանել նույն ստեղծագործության ներդաշնակության մասին»։ - Ինքնակենսագրական ուրվագծեր. «Իմ մենության ափերին, իմ ներդաշնակության պատմությունը»
|
«Կոնկրետի և վերացականի սինթեզ» աշխատությունից.
«Ինը (բացասական) և յանը (դրական) երկու ծայրահեղություն են, երկու բևեռ, որոնք հակադրվում են միմյանց։ Բայց միայն այն ժամանակ, երբ այս երկու ծայրահեղությունները միավորված են մեկ ամբողջության մեջ, դու կարող ես մոտենալ կատարելությանը։ Իհարկե, արվեստի ոլորտում նույնպես բացառություններ կան… ճիշտ այնպես, ինչպես ինը (բացասական) և յանը (դրական) միավորվում են կատարելություն ստեղծելու համար, այնպես էլ կոնկրետ և վերացական գործերը՝ արվեստի երկու աշխարհներ, սինթեզի միջոցով միաձուլվում են իրար։ Այսպիսով հնարավորություն է ստեղծվում ներկայացնել ներդաշնակ արվեստ՝ շատ խորհրդավոր, որը գերազանցում է կերպարվեստը… Երբ աբստրակցիայի պատահական տարրերը, որոնք ծայրահեղության են հասել, ներդաշնակորեն զուգորդվում են կոնկրետ պատկերի անխուսափելի բնույթի հետ, կարելի է հասնել նույնիսկ ավելի բազմակողմանի և խորը ստեղծագործության»։
- Կիմսուի նկարների ալբոմ, 1977[2]
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բուդդիստական պար, 1979
-
Պատերազմ և խաղաղություն, 1970-1980
-
Պատերազմ և խաղաղություն, 1986
-
Կախարդական հեքիաթ, 1980
-
Սարեր, 1983
-
Երկու վագր, 1983
-
Երկու կին, 1982
-
Ընկերական զրույց, 1987
-
Յոնջինը մտածում է հարազատ երկրի մասին, 1979
-
Յոնջին, 1979
-
Աղբյուր, 1975
-
Կոմպոզիցիա, 1982
-
Կորեական ֆանտազիա, 1979
-
Սեր, 1989
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 Гармонизм Кимсу. Альбом. 1993.г. 113 с.,илл.
- ↑ «Скончался старейший корейский художник». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Հըն Սու» հոդվածին։ |