Կեչուց (Ֆաբերժեի ձու)
Կեչուց | |
---|---|
Ստեղծման թնական | 1917 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդր Իվանով, մասնավոր հավաքածու և Ռումյանցևի թանգարան |
Հավաքածու | Ֆաբերժեի թանգարան, անհայտ և Ռումյանցևի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | կեչի, ոսկի, ալմաստ, արծաթ և արծնապակի |
Ֆաբերժեի ձվեր |
«Կեչուց» (ռուս.՝ Берёзовое), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1917 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[1]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին պետք է նվիրեր մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[2], սակայն այդպել է չի նվիրում[3]։ Մինչև 2001 թվականը համարվում էր կորսված[4]։
Այսօր «Կեչուց» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Բադեն-Բադենի Ֆաբերժեի թանգարանում (Բադեն-Բադեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա)։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կեչուց» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց և կարելական կեչու փայտից, որն աճում է միայն Կարելիայում (Ռուսաստան)։ Այս ձվի իսկությունը շատ փորձագետներ կասկածի տակ են դնում։ Այսօր ձվի անակնկալից մնացել է միայն փղի փոքրիկ բանալին[3][4]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կեչուց» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը կորսված է։ Հնարավոր է, որ այն եղել է փղի մանրակերտ՝ պատրաստված ոսկուց, արծաթից և զարդարված է եղել էմալով և ադամանդներով[1][4]։ Կարլ Ֆաբերժեն Ռուսական Ժամանակավոր կառավարության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Կերենսկուն գրված նամակում խնդրում է թույլատրել, որ նախկին կայսրին հանձնի «սովորական փայտյա ձու», որի մեջ տեղադրված է նույնքան «սովորական մեխանիկական փիղ՝ երջանկության համար»։ Սակայն, ինչպես երևում է Ֆաբերժեի ընկերության հաշիվներից, ձուն 64 սովորական և 8 մեծ ադամանդով է զարդարված եղել։ Հաշիվը կազմված է եղել կայսեր գահընկեցությունից հետո և գրված է եղել «Պարոն Ռոմանով, Նիկոլայ Ալեքսանդրովիչ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կեչուց» կայսերական ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը նպատակադրվել էր նվիրել մորը՝ 1917 թվականի Զատկի տոնին։
Մինչև 2001 թվականը ձվի մասին պատմությունը լռում էր։ 2002 թվականին ռուս Ալեքսանդր Իվանովն իր մասնավոր հավաքածուի համար գնում է ձուն Լոնդոնից, որտեղ այն գտնվել է 1927 թվականից[1][4]։
Համաձայն Ալեքսանդր Իվանովի տարբերակի, Ֆաբերժեն Կերենսկուն խնդրել է, որ ձուն հանձնի գահընկեց Նիկոլային։ Սակայն ինչ-ինչ պատճառներով ձուն հայտնվում է Ռումյանցևի թանգարանում (այսօր՝ Ռուսաստանի պետական գրադարան)։ 1927 թվականի հունվարին թանգարանը փակվում է և 450 ցուցանմուշ վաճառ��ել է արտասահմանցի գնորդների։ Այդպես 1927 թվականին ձուն հայտնվում է Լոնդոնում[4]։ Իսկ այսօր պահպանվում և ցուցադրվում է Բադեն-Բադենի Ֆաբերժեի թանգարանում (Բադեն-Բադեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), թեպետ կասկածի տակ է դրվում ձվի իսկությունը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Коллекция яиц Фаберже». «Берёзовое», 1917. equal.lv. Արխիվացված է օրիգինալից 2014-05-03-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Расчёт даты Пасхи». Православная и католическая пасхи в 20-м и 21-м веках. nabasice.narod.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Фаберже». «Берёзовое», яйцо Фаберже (1917). faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Mieks Faberge Eggs». Birch-Egg, 1917 (անգլերեն). mieks.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Роковые яйца. Совершенно секретно
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Императорское «Берёзовое» яйцо Фаберже на сайте Российского национального музея Արխիվացված 2014-05-03 Wayback Machine