Կեկո
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 28, 1991 (33 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բրունետե, Մադրիդ, Իսպանիա[1] | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 171 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 71 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | վինգեր | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 20 | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերխիո Գոնտան Գալյարդո (իսպ.՝ Sergio Gontán Gallardo, առավել հայտնի է որպես Կեկո, դեկտեմբերի 28, 1991, Բրունետե, Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի աջ վինգեր։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեկոն «Ատլետիկո Մադրիդ» ակումբի սան է։ Թիմի հիմնական կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի սեպտեմբերի 12-ին Իսպանիայի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով «Ռասինգ» ակումբի դեմ տնային խաղի 63-րդ րոպեին 17 տարեկան հասակում։
2010 թվականի հունվարի վերջին Կեկոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Իսպանիայի առաջնության «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի մինչև մրցաշրջանի ավարտը։ 2010 թվականի փետրվարի 6-ին նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Վալենսիա» ակումբի դեմ խաղում (0:2)[2]։
2010/2011 մրցաշրջանում Կեկոն խաղացել է Սեգունդայի «Կարտախենա» և «Ժիրոնա» ակումբներում[3]՝ խաղադաշտ դուրս գալով 25 խաղում (նրանցից իննում՝ մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրել է 952 րոպե)։
2011 թվականի հուլիսի 19-ին՝ այն բանից հետո, երբ Կեկոն չի կարողացել երկրաաձգել «Ատլետիկո Մադրիդի» հետ իր պայմանագրի ժամկետը», նա տեղա��ոխվել է իտալական «Կատանիա»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր և ստանալով 15 համարը[4]։ 2012 թվականի հունվարի 7-ին նա իր թիմակից Ֆաբիո Սկյաչայի հետ վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Սերիա Բ-ի «Գրոսետո» ակումբ[5]։
Իտալիայի առաջնությունում Կեկոն իր նորամուտը կատարել է 2013 թվականի փետրվարի 24-ին՝ մասնակցելով «Պարմա» ակումբի դեմ խաղին և խփելով հանդիպման հաղթական գոլը (2:1)[6]։ 2014 թվականի մայիսին նա հեռացել է ակումբից։
2014 թվականի օգոստոսի 28-ին Կեկոն 1+1 սխեմայով պայմանագիր է կնքել «Ալբասետե» ակումբի հետ, որը նոր էր անցել երկրորդ դիվիզիոն[7]։ Ակումբի կազմում անցկացրած իր առաջին ու միակ մրցաշրջանում նա դաշտում անցկացրել է ավելի քան 2500 րոպե։ 2015 թվականի մայիսի 21-ին Կեկոն խփել է հաղթական գոլը «Լյագոստերա» ակումբի դեմ խաղում (3:2). այդ հաղթանակը թիմին թույլ է տվել խուսափել առաջնությունից դուրս մնալուց[8]։
2015 թվականի հուլիսի 9-ին Կեկոն տեղափոխվել է Իսպանիայի առաջնության «Էյբար» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[9]։ Դեկտեմբերի 30-ին նա խփել է իր առաջին գոլն առաջնությունում՝ գրավելով Խիխոնի «Սպորտինգ» ակումբի դարպասը[10]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեկոն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը 2008 թվականին։ Հավաքականը հաղթել է մրցաշարում, իսկ Կեկոն աչքի է ընկել եզրափակչում խփած գոլով (հաղթանակ 4:0 հաշվով ընդդեմ Ֆրանսիայի հավաքականի)[11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիա
- Եվրոպայի առաջնություն մինչև 17 տարեկան պատանիների համար – 2008
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.sport.es/es/noticias/liga-bbva/keko-renueva-con-eibar-hasta-2018-4630355
- ↑ «Villa strikes as Valencia triumph». ESPN Soccernet. 6 февраль 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Keko se va al Girona y el Pontevedra pide la cesión de Riau» (իսպաներեն). La Verdad. 26 января 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Keko ficha por el Catania» (իսպաներեն). Diario AS. 20 июля 2011. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ Catania, ufficiale Keko e Sciacca a Grosseto («Катания», официально: Кеко и Скьячча в «Гроссето») Արխիվացված 2012-10-31 Wayback Machine; Calcio Mercato, 7 января 2012
- ↑ Parma-Catania 1-2 | 3 | CALCIOCATANIA.COM; Calcio Catania, 24 февраля 2013
- ↑ Keko Gontán llega al Albacete Balompié (Кеко Гонтан першёл в «Альбасете»); Vavel, 28 августа 2014 (Իսպաներեն)
- ↑ El Albacete sella la salvación a costa de la gran racha azulgrana (Альбасете избежал вылета); Marca, 21 мая 2015 (Իսպաներեն)
- ↑ El Eibar firma por dos temporadas al delantero Keko, procedente del Albacete («Эйбар» подписал нападающего Кеко) Արխիվացված 2015-07-11 Wayback Machine; Официальный сайт «Эйбара», 9 июля 2015 (Իսպաներեն)
- ↑ Keko y Bastón sonríen al fin de año; Marca, 30 декабря 2015 (Իսպաներեն)
- ↑ Саффер, Пол (16 мая 2008). «Stupendous Spain win U17 crown». UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կեկո պրոֆիլը BDFutbol կայքում
- Ֆուտբոլիստի էջը futbolme կայքում
- Վիճակագրությունը Tutto Calciatori կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեկո» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալբասետեի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Լա Կորունյայի ֆուտբոլիստներ
- Էյբարի ֆուտբոլիստներ
- Ժիրոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կատանիայի ֆուտբոլիստներ
- Կարտախենայի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Վալյադոլիդի ֆուտբոլիստներ