Կարո Հեբոյան
Ծնվել է | նոյեմբերի 7, 1964 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 19, 2000 (35 տարեկան) |
Մահվան վայր | Սիսիան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու և դոցենտ |
Կարո Աղանիկի Հեբոյան (նոյեմբերի 7, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 19, 2000, Սիսիան), հայ նյարդավիրաբույժ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության կապիտան (1996 թվական)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1992 թվական), դոցենտ (1994 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1986 թվական), Մոսկվայի Ն. Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտի օրդինատուրան (1989 թվական) և ասպիրանտուրան (1992 թվական)։
1991-1993 թվականներին աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1993-1995 թվականներին՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնում՝ նյարդավիրաբույժ, 1995 թվականից՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյապավիրաբուժության բաժնի պետ։
1991-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է Ստեփանակերտ. բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին։
Աշխատությունները վերաբերում են նյարդավիրաբուժության խնդիրներին։ Զոհվել է ուղղաթիռի վթարից (Երևան-Սիսիան-Ստեփանակերտ չվերթ)՝ հերթական առաջադրանրի կատարելիս։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է Եռաբլուրում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 19 մահեր
- 2000 մահեր
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Արցախյան ազատամարտին մասնակցած բժիշկներ
- Բժշկական գիտությունների թեկնածուներ
- Հայ նյարդավիրաբույժներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին