Jump to content

Կարոլին ֆոն Գյունդերոդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլին ֆոն Գյունդերոդե
Ծնվել էփետրվարի 11, 1780(1780-02-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿարլսրուե, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 26, 1806(1806-07-26)[1][2][3][…] (26 տարեկան)
Վախճանի վայրWinkel, Oestrich-Winkel, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Գրական անունIon[4], Jon[4] և Tian[4]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, դրամատուրգ և փիլիսոփա
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԳերմանիա
 Karoline von Günderrode Վիքիպահեստում

Կարոլին ֆոն Գյունդերոդե(գերմ.՝ Karoline Friederike Louise Maximiliane von Günderrode, փետրվարի 11, 1780(1780-02-11)[1][2][3][…], Կարլսրուե, Սրբազան Հռոմեական կայսրություն - հուլիսի 26, 1806(1806-07-26)[1][2][3][…], Winkel, Oestrich-Winkel, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), ռոմանտիկ ոճի գերմանացի բանաստեղծուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ալատական խորհրդականի և գրողի դուստր, ընտանիքը պատկանել է ընտանիքը Ֆրանկֆուրտի պատրիցիատին։ Կարոլինը վեց տարեկանում ��որցրել է հորը, դաստիարակություն է ստացել Ֆրանկֆուրտի ազնվական տիկնանց համար նախատեսված վանքում, ընկերություն է արել Բետինա ֆոն Առնիմի և նրա ընտանիքի անդամների հետ։ Կարոլին ֆոն Գյունդերոդեի բանաստեղծությունների առաջին գրքի հրապարակումը ողջունել է Գյոթեն։

Բանաստեղծուհու առաջին մեծ և անպատասխան սերը եղել է գերմանացի իրավաբան և պատմաբան Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինին, որն ամուսնացել է Կլեմենս Բրենտանոյի և Բետինա ֆոն Առնիմի քրոջ՝ Կունիգունդե Բրենտանոյի հետ[5][6]։

1804 թվականին Կարոլին ֆոն Գյունդերոդեն մտերմացել է դասական բանասեր և համաշխարհային դիցաբանությունների հետազոտող Ֆրիդրիխ Կրոյցերի հետ, որը եղել ամուսնացած և չի կիսել իր զգացմունքները բանաստեղծուհու հետ։

Հուսահատությունից 1806 թվականին Կարոլին ֆոն Գյունդերոդեն ինքնասպան է եղել՝ նետվելով Ռեյն գետը։

Կարոլին ֆոն Գյունդերոդեի և Բետինա ֆոն Առնիմի ընկերության մասին ակնարկ է գրել ռուս գրող Ալեքսանդրա Հերցիկը (1915)։

Բանաստեղծուհու մասին է պատմում գերմանացի գրական քննադատ, վիպասան և ակնարկագիր Քրիստա Վոլֆի վիպակը (1979)։

Բանաստեղծուհին դարձել է նաև գերմանացի կոմպոզիտոր Ռայներ Ռուբերտի օպերայի հերոսուհին՝ ըստ Տանյա Լանգեր Կլեյստի լիբրետոյի (2008)։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1804 Gedichte und Phantasien (Թինա գրական կեղծանվամբ)[7][6]
  • 1805 Poetische Fragmente
  • 1805 Udohla (դրամա)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gersdorff D. von. Die Erde ist mir Heimat nicht geworden: das Leben der Karoline von Günderrode. Frankfurt/ Main: Insel, 2006

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլին ֆոն Գյունդերոդե» հոդվածին։