Կարոլինա Կուրկովա
Կարոլինա Կուրկովա չեխ․՝ Karolína Kurková և Karolina Kurkova[1] | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1984[2][3] (40 տարեկան) |
Ծննդավայր | Děčín[2] |
Քաղաքացիություն | Չեխիա և Սլովակիա |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
Ամուսին | Archie Drury? |
Karolína Kurková Վիքիպահեստում |
Կարոլինա Կուրկովա (փետրվարի 28, 1984[2][3], Děčín[2]), չեխ սուպերմոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Չեխոսլովակիայում, չեխ հայտնի բասկետբոլիստ Ջոզեֆ Կուրկայի և սլովակացու ընտանիքում։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Կարոլինան ընդամենը երեք ամսական էր։ Մայրը որոշել է աղջկան դաստիարակել միայնակ։ Նա այլևս չի ամուսնացել։ Մանուկ հասակում Կարոլինան վիրահատվել է (ենթադրաբար պորտային ճողվածք), որից հետո աղջիկը սովորական տեսքով պորտ չի ունեցել։ Մոդելը չի պատմում մանրամասները, իսկ հրապարակվող լուսանկարներում պորտն «ավելացնում» են ֆոտոմոնտաժի օգնությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Կարոլինան ճանաչվել է Եվրոպայի ամենասեքսուալ շիկահերը։ Կարոլինան ներկայացրել է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Anne Klein-ը, Bottega Veneta, Celine-ը, Chanel-ը, Christian Dior-ը, Dell-ը, Elie Saab-ը, eLUXURY-ն, Express-ը, Furla-ն, Giuliano Teso-ն, H&M-ն, Hugo Boss fragrance-ը, Jean Paul Gaultier-ը, John Frieda-ն, Jones New York-ը, La Perla-ն, Liverpool-ը, Louis Vuitton-ը, Macy's INC-ը, Mango-ն, Max Mara-ն, Max Mara eyewear-ը, Mercedes-Benz-ը, MOGA-ն, Piazza Sempione-ն, Plein Sud-ը, Pronovias-ը, Rag & Bone-ը, Rocawear-ը, Rolex Oyster-ը, Salvatore Ferragamo-ն, The Limited-ը, Tommy Hilfiger-ը, Valentino-ն, Versace-ն, Victoria's Secret-ը, Yves Saint Laurent-ը և Zeki-ն։
2008 թվականին Կարոլինա Կուրկովան աշխարհի ամենասեքսուալ կանանց ցանկում զբաղեցրել է առաջին տեղը, որն ամեն տարի կազմակերպում է «E!» հեռուստաընկերությունը[4]։
2013 թվականի սկզբին Կարոլինա Կուրկովան, համագործակցելով LR Health & Beauty Systems միջազգային կազմակորպության հետ, թողարկել է իր սեփական կոսմետիկայի ուղղությունը, որը նույն թվականին առաջադրվել է Duftstar Awards մրցանակի «Նորույթներ՝ Ապրելակերպ (կանայք)» անվանակարգում[5][6]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականից Կարոլինան ամուսնացած է կինոպրոդյուսեր Արչի Դրուրիի հետ (մինչ իրենց ամուսնությունը հանդիպել են մեկ տարի)։ Նրանք ունեն երկու որդի՝ Թոբին Ջեկ Դրուրի (ծնվել է 29.10.2009), Նոա Լի Դրուրին (ծնվել է 05.11.2015)[7] և մեկ դուստր՝ Լունա Գրեյս Դրուրին (ծնվել է 27.04.2021)[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Իմ ամենասեքսուալ տարին | My Sexiest Year | Պիա |
2009 | ֆ | Կոբրայի ցատկը | G.I. Joe: The Rise of Cobra | շապիկի աղջիկ |
2010 | ս | FCU: Fact Checkers Unit | Կարոլինա | |
2010 | ս | Չակ | Chuck | Սոֆյա Ստեփանովնա |
2012 | ս | Ստուդիա 30 | 30 Rock | կամեո |
2013 | ս | Խորաթափանցություն | Person of Interest | կամեո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1223672263 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 https://d-nb.info/gnd/1223672263/about/lds / German National Library
- ↑ Johnston, Lauren (2008 թ․ նոյեմբերի 21). «E! votes supermodel Karolina Kurkova world's sexiest woman». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «The first fragrance of the international supermodel Karolina Kurkova» (անգլերեն). LR Health & Beauty Systems. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Duftstars 2013» (անգլերեն). LR Health & Beauty Systems. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Karolína Kurková Welcomes Second Son». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Karolína Kurková Welcomes Daughter Luna Grace with Husband A rchie Drury: 'Our Little Angel'». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արխիվացված 2011-07-05 Wayback Machine supermodels.nl-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Կուրկովա» հոդվածին։ |
|