Կարմրակատար (վեպ)
Կարմրակատար անգլ.՝ The Goldfinch | |
---|---|
Հեղինակ | Դոննա Տարտ |
Անվանվել է | The Goldfinch? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Կազմի հեղինակ | Կարել Ֆաբրիցիուս |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Little, Brown and Company |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 22, 2013[1] |
OCLC | 855491725 |
Պարգև(ներ) |
«Կարմրակատար» (անգլ. The Goldfinch), ամերիկացի գրող Դոննա Տարտի երրորդ վեպը։ Հրատարակվել է 2013 թվականին։ Վեպն անվանվել է հոլանդացի հայտնի նկարիչ Կարել Ֆաբրիցիուսի «Կարմրակատար» (1654) նկարի պատվին, որը գլխավոր հերոսի ճակատագրում կարևոր դեր է խաղացել։ Գիրքն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակի (2014)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայթյունից հետո արթնանալով Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում՝ 13 տարեկան Տեո Դեկերը մահամերձ ծերունուց ստանում է մատանի և Կարել Ֆաբրիցիուսի գողացված նկարը՝ պատվերով, որ պետք է դրանք դուրս հանի թանգարանից։ Տեոն պետք է թափառի տարբեր տներով և ընտանիքներով՝ սկսած Նյու Յորքի մեկենասներից մինչև ծերունի-կարմրափայտագործների տները, Լաս Վեգասի ծայրամասային տներից մինչև Ամստերդամի հյուրանոցային համարները, իսկ գողացված նկարը կդառնա նրա այն անեծքը, որը կձգի նրան ամենախորքը, և այն փարոսը, որը կօգնի նրան գնալ դեպի լույսը։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտասահմանյան և ռուսական[2][3][4] քննադատները միաձայն ընդունել են վեպը։ Ռուս կինոքննադատ և լրագրող Անտոն Դոլինը գրել է․
Այս գրքում այնքան գեղեցկություն և գաղտնիք, սրություն և զվարճանք, պարադոքսայնություն և բացահայտումներ կան, բայց միևնույն ժամանակ այն այնքան հարմարավետ-դասական է, որ կարողացել է մտնել հոգիս և դուրս չի գալիս[5]։ |
«Աֆիշա»-ի գրախոս Վարվարա Բաբիցկայան Տարտի վեպում հայտնաբերել է Ռեյ Բրեդբերիին և Չարլզ Դիքենսին, ինչպես նաև նշել է․
Արվեստը հորինվել է որպես հոգեթերապիա՝ ընթերցողին առաջարկելով կատարսիս։ Տարտը վեպին վերադարձրել է այս անմիջական, պարզ, մխիթարական գործառույթը ինչպես ուղղակիորեն՝ վերջին էջի քարոզի տեսքով, այնպես էլ անուղղակիորեն՝ ժամանակի ընթացքում իր գրքի ամենաերկար տևողությամբ[6]։ |
Սթիվեն Քինգը նույնպես հիացել է վեպով։ Նա վեպի մասին ասել է․
Այնպիսի գրքերը, ինչպիսին «Կարմրակատարն» է, կարող են տասը տարում լույս տեսնել հինգ հատ, բայց ոչ ավելին։ Այն գրված է և՛ մտքով, և՛ հոգով։ Դոննա Տարտը հանրությանը ներկայացրել է փայլուն սիրավեպ»[7]։ |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուլիտցերյան մրցանակից բացի վեպը նաև արժանացել է իտալական գրական Մալապարտե մրցանակին՝ օտարերկրյա գրողների համար[8], և Էնդրյու Քարնեգիի մեդալին՝ ԱՄՆ-ում հրատարակված լավագույն գեղարվեստական գրքի համար (2014)[9]։
«Կարմրակատարը» Amazon.com կայքի վարկածով ճանաչվել է որպես 2013 թվականի լավագույն գիրք[10]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի էկրանավորման իրավունքը գնել է «Warner Bros.» ընկերությունը։ Սցենարիստը Փիթեր Ստրոհանն է (Peter Straughan), որն աշխատել է նաև «Հատուկ խենթ ջոկատայիններ» (2009), «Լրտես, դուրս եկ» (2011) և «Ֆրենկ» (2013) ֆիլմերի վրա։
«Կարմրակատար» ֆիլմը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին հայտնվել է համաշխարհային և ռուսական վարձույթում։ Ռեժիսորը Ջոն Քրոուլին է, որը հայտնի է «Իսկական խուզարկու» սերիալի աշխատանքներով և Քոլմ Տոյբինի՝ «Բրուքլին» վեպի էկրանավորմամբ։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Էնսել Էլգորթը, Անեյրին Բարնարդը և Նիկոլ Քիդմանը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Майя Кучерская (2014 թ․ դեկտեմբերի 1). «На русском языке вышел самый обсуждаемый роман нынешнего года — «Щегол» Донны Тартт». vedomosti.ru.
- ↑ Татьяна Сохарева (2014 թ․ դեկտեմբերի 11). «Великий американский щегол». газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Мария Степанова (2014 թ․ նոյեմբերի 21). «Родина Щегла». Журнал «Коммерсантъ Weekend» № 45.
- ↑ Антон Долин. Страничка в facebook
- ↑ Варвара Бабицкая (2014 թ․ դեկտեմբերի 11). ««Щегол» Донны Тартт: время ничего не значит». «Афиша-Воздух».
- ↑ Margaret Eby (2013 թ․ սեպտեմբերի 21). «Stephen King slams 'Twilight' as 'tweenager porn'». NYDailyNews.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Vanityfair.it. News. 16.10.2014.
- ↑ Hillel Italie (2014 թ․ հունիսի 30). «Tartt, Goodwin awarded Carnegie medals». Seattle Times. Associated Press. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Amazon.com: Best Books of 2013: Books
- ↑ «The Goldfinch». Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
|