Կարմեն Ամայա
Կարմեն Ամայա Carmen Amaya | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1913 |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Մահացել է | 19 նոյեմբերի 1963 | (տարիքը 50)
Մահվան վայր | Բագուր, Իսպանիա |
Գերեզման | Cementerio de Ciriego |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ազգություն | գնչու |
Մայրենի լեզու | իսպաներեն և կատալաներեն |
Մասնագիտություն | պարուհի ֆլամենկո, դերասանուհի, երգչուհի |
Ամուսին | Խուան Անտոնիո Ագուերո |
Պարգևներ և մրցանակներ | Medalla del Mérito Turístico de Barcelona, Lazo de Dama de la Orden de Isabel la Católica |
Carmen Amaya Վիքիպահեստում |
Կարմեն Ամայա (իսպ.՝ Carmen Amaya, նոյեմբերի 2, 1918[2][4][1], Somorrostro, Բարսելոնա[5] - նոյեմբերի 19, 1963[1][2][3][…], Բագուր, Բաշ Էմպորդա), իսպանական պարուհի, երգչուհի, կինոդերասանուհի, ֆլամենկո իսպանական պարի լեգենդար կատարող։ Ծնվել և մեծացել է Բարսելոնայում՝ Սոմորոստրո ծովափնյա թաղամասին հարակից զորանոցի տնակներից մեկում։ Այժմ այնտեղ գտնվում են Նովա Իկարիա և Բոգատել լողափները։
Կենսագրություն
Կարմեն Ամայայի հայրը ՝ Խոսե Ամայա Ամայան կիթառահար էր, իսկ նրա մայրը ՝ Միկելա Ամայա Մորենոն՝ տնային տնտեսուհի։ Նա երբեմն պարում էր զամբրա նեղ ընտանեկան շրջապատում։
Ամայաների ընտանիքում ծնվեց 7 երեխա՝ հերթականությամբ՝ Պակո, Կարմեն, Անտոնիա, Լեոնոր, Խոսե, Անտոնիո և Մարիա։ Բոլորը մասնագիտորեն նվիրված էին ֆլամենկոյին, բացառությամբ փոքր Խոսեի, որի մասին շատ տեղեկություններ չկան։ Կարմենն ու Լեոնորը ունեին լավ ձայնային տվյալներ և նաև երգում էին։ Երեխաների մորաքույրը՝ Խուանա Ամայան, նույնպես օժտված էր պարային տաղանդով և հայտնի էր "Լա Ֆարոնա" մականունով։
Փոքր տարիքից Կարմեն Ամայան հայտնի էր «Լա Կապիտանա» մականունով։ Երբ նա ընդամենը չորս տարեկան էր Կարմենը ուղեկցում էր իր հորը՝ Ֆրանցիսկո Ամայային, որը հայտնի է նաև «էլ Չինո» մականունով. Հայրը կիթառ էր նվագում քաղաքի փողոցներում և պանդոկներում, իսկ փոքրիկ Կարմենը երգում էր և պարում։
Ավելի ուշ Կարմենը սկսեց հանդես գալ տարբեր թատրոններում։ Իր սեփական խոսքերով նա առաջին անգամ հանդես եկավ "Parallel" թատրոնի բեմահարթակոին, Ջոսեպ Սանտպերի խմբի կազմում, ով առաջինը նկատեց Կարմենի տաղանդը և տեղափոխեց նրան մեծերի խումբ։
Քանի որ Կարմենը դեռահաս էր, նրա տարիքը մեծ անհարմարություն և լարվածություն էր առաջացնում թատրոնի ղեկավարության համար, քանի որ օրենքի համաձայն նա չուներ աշխատելու իրավունք։ Ուստի միանգամայն հավանական է, որ պարուհու ծննդյան տարեթիվը չի համապատասխանում իրականությանը և կեղծվել է բարդություններից խուսափելու համար։
Շուտով Կարմենին հրավիրեցին հանդես գալ Փարիզի թատրոններից մեկում, ինչը նրա համար վճռական դերակատարում ունեցավ և նոր դռներ բացեց կինոի աշխարհ։ Փարիզում եղած ժամանակ Ամայաների տրիոն (որը բաղկացած էր Կարմենից, նրա մորաքույր Խուանայից և զարմիկ Մարիայից) նկատեց կինոռեժիսոր Բենիտո Պերոժոն և հրավիրեց նրանց նկարահանվել "Լա Բոդեգա" ֆիլմում, որտեղ նրանք պարում է զամբրա պարը։
Կարմեն Ամայայի անունը առաջին անգամ հայտնվեց լրատվամիջոցներում 1929 թվականին քննադատ Սեբաստիան Գասչի շնորհիվ, ով "Միրադոր" ամսագրում շատ գովասանական հոդված էր հրապարակել Կարմենի և նրա տաղանդի մասին։ Նա գրում էր.
«Պատկերացրեք գնչուhի աղջնակի, մոտ տասնչորս տարեկան, տաբլաոյի վրա աթոռին նստած։ Կարմենսիտան շարունակում է մնալ անթափանց և քանդակի պես անշարժ, ամբարտավան և ազնիվ, անկասելի ռասայական ազնվականությամբ, հերմետիկ, բացակայող, անտարբեր այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է իր շուրջը, միայնակ իր ոգեշնչման հետ՝ վեհ իր նվիրական վերաբերմունքով, ինչև թույլ է տալիս, որ նրա հոգին հասնի անհասանելի բարձունքների։ Հանկարծակի ցատկ։ Եվ գնչուհին պարում է։ Աննկարագրելի է։ Հոգին։ Մաքուր հոգին։ Զգացմունքի մարմնավորում։ Շարժումներ ուղիղ անկյան տակ, որոնք վերածվում են կենդանի երկրաչափության[6]։
1929-ին Կարմեն Ամայան հանդես եկավ Փարիզում Ռաքել Մելյերի թատերախմբի կազմում և հսկայական հաջողություն ունեցավ։
1936 թվականից նա ապրել և շրջել է արտերկրում `Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում։ Ստացել է բարձր գնահատականներ Արթուրո Տոսկանինիի և Լեոպոլդ Ստոկովսկիի կողմից։ 1935 թվականից նկարահանվել է կինոյում։ Առավել հայտնի է նրա վերջին կինոնկարը «Տարանտոսների ընտանիքը»(1963, «Ռոմեո և Ջուլիետ» գնչուական տարբերակը, Անտոնիո Գադեսի մասնակցությամբ)։ Նա հանդես եկավ Սպիտակ տանը 1944 թվականին Նախագահ Ռուզվելտի հրավերով, 1953-ին ՝ Նախագահ Թրումանի հրավերով։
Կարմեն Ամայան վերադարձավ Իսպանիա 1947 թվականին։ Նա հաջողությամբ ելույթ էր ունենում Իսպանիայում և համերգներով շրջագայում էր աշխարհով մեկ, ընդհուպ մինչև իր մահը։ Դերասանուհին մահացավ 1963 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա թաղված է Բարսելոնայի Մոնժուիկի գերեզմանատանը։
1988 թ.-ին Բարսելոնայում, Իսպանական գյուղում (Pueblo Español) Կարմեն Ամայայի պատվին, հիմնադրվեց Տաբլաո դե Կարմեն ֆլամենկոյի թատրոնը, հենց այն վայրում, որտեղ երիտասարդ պարուհին կատարեց իր ֆլամենկոյի պարը Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII- ի համար 1928 թվականին Բարսելոնայում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Այստեղ ցուցադրված են լեգենդար պարուհու բնօրինակ լուսանկարները, իսկ հատուկ տոներին հնչում է նրա ամուսնու՝ Խուան Անտոնիո Ագուերոյի կիթառը (լեգենդար վարպետ Սանտոս Էռնանդեսի ձեռքի աշխատանք, 1930), որը մեծ պարուհու ժառանգության մաս է կազմում և պատկանում է Տաբլաո դե Կարմեն-ի հիմնադիր ընտանիքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ 5,0 5,1 https://www.horizonteflamenco.com/figuras_carmen_amaya
- ↑ «Biografia de la bailaora Carmen Amaya». pureflamencobarcelona.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Ամայա» հոդվածին։ |
|