Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլսկիրխեն (գերմ.՝ Wiener Karlskirche), կաթոլիկ եկեղեցի է, որը գտնվում է Վիեննայի Կարլսպլացի հարավային մասում։ Կարլսկիխեն վիեննական բարոկկոյի ակնառու օրինակ է։ Առավել նշանավոր է իր հսկայական գմբեթով և եզրերի երկու սյուներով։
Այսպիսով Կարլսկիրխեի ճարտարապետական տեսքը ընդգրկում է սյունասրահ` հունական ոճի տաղավարներով։ Եկեղեցու բարձրությունը 72 մետր է։
1713 թվականին՝ սարսափելի ժանտախտից մեկ տարի անց, Հաբսբուրգների Կարլ VI կայսրը երդվում է կառուցել եկեղեցի` ի պատիվ իր հովանավոր կաթոլիկ սուրբ Կարլո Բորոմեոյի[3]։ Հայտարարվել է մրցույթ, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախը։ 1716 թվականին սկսվել է շինարարությունը։ 1723 թվականին մահացավ Յոհանը, և շինարարաությունը շարունակեց իր որդին՝ Իոսիֆը, որը կատարեց թեթևակի ձևափոխություն։ 1737 թվականին շինարարությունն ավարտվեց։ Եկեղեցին ստացվեց շատ անսովոր. այն համատեղում էր տարբեր ժամանակաշրջանների ոճեր՝ հին հունական սրահ, հռեոմիական սյուներ, բարոկկո ոճով երկու տաղավար և մեծ գմբեթ, որը հիշեցնում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը։
Կարլսկիխեի սրբապատկերները, բացի Կարլո Բորոմեոյի կյանքից, ներկայացնում են չորս գլխավոր առաքինությունները` խոհեմություն, քաջություն, ժուժկալություն, արդարություն։ Որմնանկարների հեղինակներն են Սեբաստիանո Ռիչին, Յոհան-Միխաել Ռոտտմայրը, Մարտինո Ալտոմոնտեն և Դանիել Գրանը։ Գլխավոր զոհասեղանը ձևավորված է որմնանկարներով, որտեղ պատկերված է հրեշտակներով շրջապատված սուրբ Կարլոսը, որին ամպերի վրա դրած տեղափոխում են դրախտ։ Գմբեթի վերևը կարելի է բարձրանալ վերելակով։
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխեն գիշերով
-
Կարլսկիրխեն գիշերով
-
Կարլսկիրխեն գիշերով
-
Հին հրեշտակների կտակարան
-
Երգեհոնային ձեղնահարկ
Վիեննայի տեսարժան վայրեր |
---|
| Քաղաք | |
---|
| Պալատներ և կալվածքներ | |
---|
| Հասարակական շինություններ | |
---|
| Թանգարաններ և հուշարձաններ | |
---|
| Վանքեր և տաճարներ | |
---|
| Զբոսայգիներ, այգիներ | |
---|
|