Կարինթիայի հանրաքվե
Կարինթիայի հանրաքվեն (գերմ.՝ Kärntner Volksabstimmung, սլովեն.՝ Koroški plebiscit) անց է կացվել 1920 թվականի հոկտեմբերի 10-ին գլխավորապես այն շրջաններում, որտեղ մեծ մասամբ բնակեցված էին սլավոններ։ Այն վերջնականապես ձևավորեց Ավստրիայի Հանրապետության և նոր ձևավորված Հարավսլավիայի թագավորության միջև սահմանները Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բազմազգ ազգությամբ Ավստրո-Հունգարիայի և այն կառավարող Հաբսբուրգների տիրույթներում նոր պետություններ առաջացան։ Դրանց թվում եղել է միջազգայնորեն չճանաչված Սլովենացիների, խորվաթների և սերբերի պետությունը, որը ձևավորվել էր 1917 թվականի ընթացքում Կորֆյան դեկլարացիայով, որին միաձուլվեց Սերբիայի թագավորությունը, որպեսզի 1918 թվականի դեկտեմբերի 1-ին ձևավորվի նոր Հարավային սլավոնների՝ սլովենացիների, խորվաթների և սերբերի թագավորությունը։
Նոր պետությունների միջև սահմանների որոշումը բավական բարդ և դժվար էր, և ոչ միշտ էր խաղաղ ընթանում։ Իտալիայի թագավորության հյուսիս-արևելյան սահմանները «Ջուլիան Մարտի» երկարությամբ որոշվել էին 1915 թվականի Լոնդոնյան պայմանագրով, իսկ դեմարկացիան Հարավսլավիայի և Գերմանական Ավստրիայի միջև բավական բարդ էր և բազում վիճելի հարցեր էին ծագում։ Ինքնորոշման սկզբունքը, որի վրա պնդում էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, ընդունվեց սլովենացիների և ավստրիացիների կողմից և այն պետք է իրականացվեր Հաբսբուրգների կայսրության Կարինթիայի, Շտիրիայի և Կրայնայի տարածքներում։ Աճող լարվածությունը հանգեցրեց զենքով բախումների, որոնցի էին Մարբուրգի Արյունոտ կիրակին Ստորին Շտիրիայում և ռազմական խմբերի շարունակվող բախումները Կարինթիայի հարավ-արևելքում։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի վերջին խնդիրը դարձավ «Կարինթիայի հարցը», քանի որ 1918 թվականի հոկտեմբերի 17-ին Սլովենիայի Ազգային ժողովի կողմից տարածքային հավակնությունները արագորեն աճում էին։ 1918 թվականի հոկտեմբերի 25-ին այս հավակնությունները մերժվեցին Կարինիթիայի լանդտագի կողմից, որը հայտարարեց, որ Կարինիթիան մտնում է Գերմանական Ավստրիայի կազմի մեջ։ Նոյեմբերի 5-ին հարավսլավոնական զորքերը Կարավանկե լեռնաշղթայի վրայով անցան սահմանը և մտան կարինիթիայի սլովենների բնակավայրեր և հասան մինչև Դրավա գետը։ Լանդտագի անդամները փախան Կլագենֆուրտից դեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Շպիթթալ-ան-դեր-Դրաու քաղաք, իսկ նոյեմբերի 11-ին պահանջեցին պաշտոնական ինքնորոշում, որի դեպքում տարածաշրջանում պետք է անցկացվեր հանրաքվե։
Հարավսլավոնական զորքերի կողմից Կարինթիայի հարավ-արևելյան տարածքների օկուպացումը սրեց հակամարտությունը։ Կարինթիայի ժամանակավոր կառավարությունը նահանգապետ Արտուր Լեմիշի գլխավորությամբ որոշեց զինված պայքար մղել, որպեսզի պահպանի Կարինթիայի հարավային սահմանները Կարավանկեի հատվածում։ Առնոլդթտնի և Ֆերլախի շրջակայքում գործող զինված խմբերի ծանր պայքարը տագնապահարեց Անտանտի երկրներին։ Անտանտի երկրների միջնորդությամբ զինադադար հաստատվեց, որից հետո Ամերիկյան զորքերը լեյտենանտ Շերման Մայլսի գլխավորությամբ սկսեցին ուսումնասիրել վիճահարույց շրջանը և 1919 թվականի հունվարին ու փետրվարին կատարեցին կարևոր առաջարկություն, ըստ որի պետք է պահպանվեին Կարավանկենի սահմանները հանրաքվե անցկացնելու ճանապարհով։ Հարավսլավիայի ներկայացուցչիները կոչ էին անում, որպեսզի սահմանը անցնի Դրավայով, սակայն ամերիկյան պատվիրակները կողմ էին, որպեսզի պահպանվի Կլագենֆուրթյան ավազանը և համոզեցին նաև բրիտանացի և ֆրանսիացի պատվիրակներին։ Մինչև մայիսի 7-ը Կարինթիայի բոլոր օկուպացված տարածքները ազատագրվեցին։ 1919 թվականի մայիսի 28-ին հարավսլավոնական ուժերը գեներալ Ռուդոլֆ Մայսթերի գլխավորությամբ կրկին փորձ կատարեցին ներխուժել շրջան, սակայն ստիպված էին ետ նահանջել Անտանտի երկրների պահանջով։
Շրջանի կարևորագույն հարցերից մեկը այն էր, արդյոք շրջանի հարավ-արևելյան հատվածում բնակվող սլավոնախոս մեծամասնությունը հանրաքվեի ճանապարհով կմնա Ավստրիայի կազմում, թե կմիանա նոր ձևավորված հարավսլավոնական պետությանը։ Հաբսբուրգների կառավարման շրջանում կայսրությունում լայն տարածում էր գտել «Սլավոնական հողերի» ինքնավարության գաղափարը, և բացի այդ Կարինթիայի շրջանում ժամանակին գոյություն է ունեցել Կարինթիայի սլավոնական դքսությունը։ Ընդհանուր պետությունը մնացյալ հարավսլավոնական ժողովուրդների հետ թվում էր ազգայնական ձգտումների կատարման համար առավել ընդունելի փոխզիջումային տարբերակը։
Հանրաքվե
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի սեպտեմբերի 10-ին Ավստրիական Հանրապետության հետ կնքված Սեն Ժերմենի պայմանագիրով պետք է որոշվեր ավստրո-հարավսլավոնական սահմանները։ Պայմանագրով սահմանվում էր, որ Կարինթիայի որոշ փոքր շրջաններ, ինչպիսիք են Մեժայի հովիտը (գերմ.՝ Mießtal), Դրավոգրադ (Unterdrauburg) քաղաքը և Եզերսկո (Seeland) համայնքային շրջանը պետք է ընդգրկվեին նոր սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության կազմի մեջ, իսկ Կարինթիայի հարավ-արևելյան առավել լայն տարածքների ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։
Փորձելով խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը, Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակիցները Կարինթիայի հարավ-արևելքը բաժանեցին երկու գոտիների՝ հարավային «А» և հյուսիսային «В»։ Անհրաժեշտ էր անցկացնել երկու փուլային հանրաքվե, որպեսզի որոշվեր պատկանելիության հարցը և փոքր «В» գոտումմ հանրաքվեն անց էր կացվելու միայն այն դեպքում, եթե «А» գոտու բնակչության մեծամասնությունը քվեարկեր Հարավսլավիայի օգտին։ «А» գոտու բնակչությունը մեծ մասամբ սլավոնախոս էր, համաձայն 1910 թվականի մարդահամարի տվյալների և համաձայն այդ տվյալների բնակչության 70%-ը սլավոնախոս էր, մինչ էթնիկապես սլավոնների թվաքանակը հավանաբար առավել շատ էր։ Գերմանացի բանախոսները կենտրոնացած էին Վյոլքերմարքթ քաղաքում և որոշ փոքր բնակավայրերում, հատկապես Բլեիբուրգի (սլովեն.՝ Pliberk) և Ֆերլախի (Borovlje) շրջակայքում։
Նախքան հանրաքվեն երկու կողմերն էլ քարոզարշավ էին վարում։ Ավստրիական կողմը ընգծում էր շրջանների միասնական պահպանության տնտեսական առավելությունները։ Ավստրիացիները խոստանում էին, որ Ավստրիայում սլավոներենը և ազգային ինքնությունը հավասար կհամարվեն գերմաներենին։ Նրանք նաև ներկայացնում էին Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությունը որպես քաոսային թագավորություն։ Հարավսլավոնական քարոզչության մեջ ընդգծվում էր սլավոնների ազգային առանձնահատկությունները։ Սկզբից նրանք հակագերմանական քարոզչություն սկսեցին վարել, և միայն տնտեսական հարցերին անդրադարձան վերջին շաբաթներին, նախքան հանրաքվեն։ Քարոզարշավի մասնակիցները չօգտագործեցին նոր ավստրիական հանրապետության տնտեսական անկայունությունը և նրա դիրքրեը միջազգային հանրությունում։
Չնայած Սեն Ժերմենի պայմանագրով նախատեսվում էր «А» գոտում հանրաքվեն անցկացնել վեց ամսվա ընթացքում, բայց դրանք տեղի ունեցան միայն 1920 թվականի հոկտեմբերի 10-ին։ Բացի հանրաքվեի անցկացման օրի փոփոխությունից Սեն Ժերմենի մնացած այլ դրույթներ անտեսվեցին կամ փոփոխվեցին։ Հանձնաժողով ընդունվ��ց ավստրիացի ներկայացուցիչ, իսկ հանրաքվեի հանձնաժողովը փոխեց կանոնները, թույլ չտալով 1920 թվականի հունիսի 8-ին հարավսլավոնական զինվորականներին վերահսկել A և B գոտիների միջև սահմանը։ Դրա փոխարեն հարավսլավոնական բանակը պետք է դուրս գար «A» գոտուց հանրաքվեի հանձնաժողովի որոշմամբ 1920 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հավանաբար փոփոխություններ կատարվեցին հանրաքվեի մասնակիցների ընտարցուցակի մեջ և «B» գոտու ընտրողները հնարավորություն ունեին քվերակել «A» գոտում, աջակցելով ավստրիական կողմին։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով 22,025 մարդ (ընտրողների 59.1%) կողմ էր Ավստրիային միանալուն, իսկ 15,279 (40.9%) էլ Հարավսլավիային։
Ավստրիա | Հարավսլավիա | |
---|---|---|
Ռոսեգգ | 1,980 | 2,318 |
Ֆերլախ | 6,427 | 4,981 |
Վյոլքերմարքթ | 8,306 | 2,444 |
Բլեիբուրգ | 5,312 | 5,535 |
Ընդհանուր | 22,025 | 15,278 |
Այն բանից հետո, երբ ավստրիական կողմը ստացավ ձայների մեծամասնությունը «A» գոտում, «B» գոտում, որը մեծ մասամբ բնակեցված էր գերմանացիներով հանրաքվե չանցկացվեց։ Կարինթիայի շրջանը անցավ Ավստրիայի վարչական կազմի մեջ 1920 թվականի նոյեմբերի 18-ին, իսկ դարձավ սուվերեն Ավստրիայի Հանրապետության ամբողջական մասը նոյեմբերի 22-ին։
Հանրաքվեով վերջնականապես որոշվեց Ավստրիայի և Հարավսլավիայի միջև սահմանները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ սահմանը մնում էր անփոփոխ, չնայած պատերազմի ավարտին կարճ ժամանակով հարավսլավոնական պարտիզանական ուժերը գրավեցին շրջանի կենտրոն Կլանգենֆուրթը։ Հարավսլավիայի փլուզումից հետո այն դարձել է Ավստրիայի և Սլովենիայի սահման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jurić Pahor, Marija (2010). «"Komaj rojen, že goriš v ognju večera" (S. Kosovel). Razvojne poteze in učinki množičnih travmatizacij v primorski in koroški spominski literaturi v času prve svetovne vojne in po njej» ["Hardly Born, You Burn in the Fire of Evening" (S. Kosovel). Developmental Traits and Impacts of Mass Traumatisations on Littoral and Carinthian Memorial Literature During ad After World War I] (PDF). Acta Histriae (Slovenian, Italian, and English). Vol. 18, no. 1–2. University of Primorska, Science and Research Centre of Koper & The Historical Society of Southern Primorska - Koper. էջեր 293–294.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարինթիայի հանրաքվե կատեգորիայում։ |
- A hybrid map of the region on Google Maps