Կարինե Թոխունց
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոխունց ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | օգոստոսի 31, 1954 (70 տարեկան) |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | ԵՊԲՀ Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց |
Պաշտոն | ԵՊԲՀ պրոֆեսոր Ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար |
Անդամակցություն | ISUOG դեսպան |
Կարինե Հակոբի Թոխունց, բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ[1], ուլտրաձայնային հետազոտության մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ պրոֆեսոր, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի Ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար, «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ» հայկական ասոցիացիայի նախագահ, «Արագիլ» բարեգործական հիմնադրամի բժշկական փորձագետ, Ռեպրոդուկտիվ բժշկության հայակական ասոցիացիայի փոխնախագահ[2][3][4][5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
- Կլինիկական օրդինատուրա ԵՊԲԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է Երևանի տարբեր հիվանդանոցներում և «Պրոմեթեյ» բժշկական կենտրում
Ներկայումս Ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում
«Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ
Անդամակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի 061 մասնագիտացված գիտխորհրդի անդամ
- «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ» հայկական ասոցիացիայի նախագահ
- Վերարտադրական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ
- «Վերարտադրողական առողջության արդի տեսանկյունները» 7-րդ միջազգային համաժողովի հանձնախմբի նախագահ` պրոֆեսոր Ֆրիդմանի մասնակցությամբ (Ֆրանսիա)
- «Վերարտադրողական առողջության արդի տեսանկյունները» 8-րդ միջազգային համաժողովի հանձնախմբի նախագահ
- «Վերարտադրողական առողջության արդի տեսանկյունները» 9-րդ միջազգային համաժողովի հանձնախմբի նախագահ
- «Վերարտադրողականության դերը դեմոգրաֆիկ ցուցանիշի բարելավման գործում» 10-րդ միջազգային համաժողովի հանձնախմբի նախագահ
- «Արագիլ» բարեգործական հիմնադրամի խնամակալական խորհրդի անդամ
- Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտությունների միջազգային միության դեսպան (ISUOG AMBASSADOR)[6]
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]90-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, այդ թվում` նաև արտասահմանյան պարբերականներում[7]։
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի և գենիտալ էնդոմետրիոզի համակցված ձևի կլինիկա-ախտորոշիչ չափանիշներ» թեմայով։
Դոկտորական ատենախոսություն` «Վերարտադրողական համակարգի պաթոլոգիա` ըստ նորմագոնոդոտրոպինային ձվարանային անբավարարության տեսակի (համաճարակաբանական բաղադրիչ, էթիոպաթոգենեզ, կլինիկական դրսևորումներ, ախտորոշում, բուժման սկզբունքներ)» թեմայով[2][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանում ամեն 7-րդ զույգը տառապում է անպտղությամբ. Կարինե Թոխունց | Epress.am». 2012 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Կարինե Հակոբի Թոխունց». www.doctors.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ ««Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց». www.online-apteka.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ ««Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց». med-practic.com. 28.10.2013.
- ↑ «Բժ. Կարինե Թոխունց (Գինեկոլոգ)». www.topdoctors.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ ysmu-admin (2023 թ․ հուլիսի 31). «Պրոֆեսոր Կարինե Թոխունցը՝ ISUOG դեսպան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Կարինե Թոխունց». med-practic.com.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.