Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Եղիշի Աթայան (հուլիսի 15, 1961(1961-07-15), Ստեփանակերտ, ԼՂԻՄ) հայ բժիշկ, Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի անդամ, Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար (2016-2018)[1], Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2020 թվականից), «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ[2]։
Կարինե Աթայանը ծնվել է 1961թ. 15 հուլիսի, ք. Ստեփանակերտ, ԼՂՀ (նախկինում՝ ԼՂԻՄ)։ 1985 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Ինչից հետո 1985-1986 թվականներին ինտերնատուրա անցնելով ԼՂԻՄ մարզային հիվանդանոցում ՝ ստացել է թերապևտի որակավորում։ 2003 թվականին պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում։ 2003 թվականից հանդիսանում է Եվրոպայի Սրտաբանների Ասոցիացիայի անդամ։
Կարինե Աթայանը 1978-1979 թվականներին աշխատել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում, որպես սանիտար։ 1986 թվականին աշխատանքի է անցել մարզային հիվանդանոցում, որպես տեղամասային թերապևտ։ 1989 թվականին աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում, որպես սրտաբան։ 1999 թվականին աշխատել է, որպես տեղամասային թերապևտ։ 2008-2010 թվականներին զբաղեցրել է Արցախի առողջապահության նախարարության «Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը։ 2010 թվականին աշխատել է որպես սրտաբան։ 2014 թվականին նշանակվել է Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ։ 2016 թվականի մարտի 24-ից ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ ԱՀ առողջապահության նախարար[3][4]։ 2018 թվականի հուլիսի 7-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5]։
|
---|
| Պատգամավորներ | Իշխող ուժ | | Ազատ հայրենիք-ՔՄԴ | |
---|
| Միասնական հայրենիք | |
---|
Ընդդիմադիր ուժեր | | ՀՅԴ | |
---|
| Արցախի ժողովրդավարական կուսակցություն | |
---|
| Արդարություն | |
---|
|
---|
| Կապված | |
---|
| 1ԱՀ ԱԺ Նախագահ, 2ԱՀ ԱԺ Նախագահի տեղակալ, 3 Խմբակցությունների ղեկավարներ, 4 Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|