Կարինա Կապուր
Կարինա Կապուր անգլ.՝ Kareena Kapoor | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Միթիբայ քոլեջ, Ջամնաբաի Նարսի դպրոց, Welham Girls' School?, Կառավարման իրավումքի քոլեջ և Հարվարդի ամառային դպրոց |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ռանդհիր Կապուր, մայր՝ Բաբիտա |
Ամուսին(ներ) | Սաիֆ Ալի Խան |
Երեխա(ներ) | Prince Taimur Ali Khan of Bhopal? և Prince Jehangir Ali Khan of Bhopal? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարինա Կապուր (հինդի` करीना कपूर, ամուսնական անունը` Կարինա Կապուր Խան, սեպտեմբերի 21, 1980[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Կապուրների դերասանական դինաստիայի չորրորդ սերնդի ներկայացուցիչներից մեկն է։ Հանդիսանում է Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների` այդ թվում լավագույն դեբյուտի և Filmfare Awards-ի մրցանակներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինա Կապուրը ծնվել է դերասան Ռանդհիր Կապուրի և դերասանուհի Բաբիտայի ընտանիքում։ Հանրահայտ Ռաջ Կապուրի թոռնուհին է։ Դերասաններ Ռիշի Կապուրն ու Ռաջիվ Կապուրը նրա հորեղբայրներն են։ Կարինա Կապուրի ավագ քույրը դերասանուհի Կարիսմա Կապուրն է։ Սկզբնական կրթությունը Կարինան ստացել է մասնավոր դպրոցում, այնուհետև Մումբայի քոլեջներից մեկում։ Եռամսյա դասընթաց է անցել Հարվարդի համալսարանում, որից հետո սովորել է իրավաբանական քոլեջում։ Մեկ տարի անց ստացել է դերասանի մասնագիտական կրթություն։
Համաձայն Կապուրների ընտանիքում տիրող ավանդույթի, կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ամուսնանալուց հետո դադարում էին կինոյում նկարահանվելուց, որը հաճախ հանգեցնում էր կոնֆլիկտային իրավիճակների։ Կարինան և իր քույրը՝ Կարիսման, առաջին անգամ խախտեցին այդ ավանդույթը՝ շարունակելով նկարահանվել։
Կարինա Կապուրի կինոդեբյուտը կայացել է 2000 թվականին նկարահանված «Մերժվածները» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Աբհիշեկ Բաչչանն էր։ Այդ ֆիլմում կատարած դերի համար նա արժանացել է Filmfare Award-ի մրցանակին՝ կանացի լավագույն դեբյուտային դերի համար։ Նրա հաջորդ՝ «Սիրո հմայքը» (2001 թ.) կինոնկարը միանգամից ճանաչում բերեց դերասանուհուն։ 2001 թվականին նկարահանված պատմական «Կայսրը» ֆիլմը, որտեղ Կարինան կատարել է գլխավոր հերոսուհու դերը, ցուցադրվել է Վենետիկի և Տորոնտոյի կինոփառատոներում։ Նույն թվականին Կարան Ջոհարի նկար��հանած «Եվ թախծի, և ուրախության մեջ» կինոնկարը մեծ հաջողություն ունեցավ արտասահմանում։ 2009 թվականին նկարահանված «3 ապուշներ» կինոնկարը ընդունվեց ջերմությամբ և չորս տարի շարունակ համարվում էր ամենաշահութաբեր ֆիլմը՝ հավաքելով Հնդկաստանում մոտ 36 միլիոն դոլար, իսկ համաշխարհային կինոշուկայում ` 20 միլիոն դոլար։ Այդ ընթացքում Կարինան վաստակել է այնպիսի տիտղոսներ, ինչպիսիք են «ոճի սրբապատկեր» և «Ասիական ամենասեքսուալ կին»։ 2011 թվականին նա արժանացել է «Բոլիվուդի ամենաշատ պահանջարկ ունեցող դերասանուհի» մրցանակին։
Կարինա Կապուրի մասնակցությամբ այլ ֆիլմերից են «Դավադիր անծանոթը» (2001 թ.), «Ապրիր ինձ համար» (2002 թ.), «Ես խենթանում եմ սիրուց» (2003 թ.), «Սիրո տխուր պատմություն» (2005 թ.), «Երբ մենք հանդիպեցինք» (2007 թ.), «Անհավանական սեր» (2009 թ.), «Ես սիրում եմ քեզ, մայրիկ» (2010 թ.), «Հերոսուհին» (2012 թ.), «Գեղեցկուհի, դու իմ սերն ես» (2014 թ.) և այլն։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից՝ երեք տարի շարունակ Կարինան հանդիպում էր դերասան Շահիդ Կապուրի հետ, սակայն 2007 թվականից նա սիրավեպ սկսեց դերասան Սաիֆ Ալի Խանի հետ, ով մինչ այդ ամուսնացած էր եղել դերասանուհի Ամրիտա Սինգհի հետ և ուներ երկու երեխա։ 2012 թվականին Կարինա Կապուրն ու Սաիֆ Ալի Խանն ամուսնացել են։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2000 | Մերժվածները | Refugee | Նազնին Ահմեդ |
2001 | Սիրո հմայքը | Mujhe Kucch Kehna Hai | Պուջա Սաքսենա |
2001 | Հաճելի հիշողություններ | Yaadein | Իշա Սինգհ Պուրի |
2001 | Կայսրը | Asoka | Կաուրվակի |
2001 | Դավադիր անծանոթը | Ajnabee | Պրիյա Մալհոտրա |
2001 | Եվ թախծի, և ուրախության մեջ | Kabhi Khushi Kabhie Gham | Պուջա Շարմա |
2002 | Ինձ հետ ընկերություն կանե ՞ս | Mujhse Dosti Karoge! | Տինա Կապուր |
2002 | Ապրիր ինձ համար | Jeena Sirf Merre Liye | Պուջա |
2003 | Հատուցում փնտրելիս | Talaash: The Hunt Begins | Տինա |
2003 | Որքան դժվար է սեր խոստովանելը | Khushi | Կհուշի Սինգհ |
2003 | Ես խենթանում եմ սիրուց | Main Prem Ki Diwani Hoon | Սանջանա |
2003 | Գիշերային անկեղծություններ | Chameli | Չամելի |
2004 | Ճակատագրերի խաչմերուկում | Yuva | Միրա |
2004 | Դաստիարակը | Dev | Աալիա |
2004 | Սեր խաղալ | Fida | Նեհա Վերմա |
2004 | Դիմակայություն | Aitraaz | Պրիյա Սաքսենա |
2004 | Իրարանցում | Hulchul | Անջալի |
2005 | Անհավատարիմը | Bewafaa | Անջալի Սահայի |
2005 | Սիրո տխուր պատմություն | Kyon Ki... | Տանվի Կհուրանա |
2005 | Ընդմիշտ ընկերներ | Dosti: Friends Forever | Անջալի |
2006 | Խաղատուն` Չայնա-Տաուն «36» | 36 China Town | Պրիյա |
2006 | Սխալների կատակերգություն | Chup Chup Ke | Շրուտի |
2006 | Օմկարա | Omkara | Դոլլի Միշրա |
2006 | Դոն. Մաֆիայի պարագլուխը | Don | Կամինի |
2007 | Երբ մենք հանդիպեցինք | Jab We Met | Գիտ Կաուր Դհիլոն |
2008 | Հուսահատները | Tashan | Պուջա «Գուդիյա» Սինգհ |
2008 | Ուրախ խարդախները վերադառնում են | Golmaal Returns | Էկտա Սանտոշի |
2009 | Անհավանական սեր | Kambakkht Ishq | Սիմրիտա Ռայ |
2009 | Միսթր և միսիս Կհաննա | Main Aurr Mrs Khanna | Ռաինա Կհաննա |
2009 | Զոհը | Kurbaan | Ավանտիկա Ահուջա, Ավանտիկա Խան |
2009 | Երեք ապուշ | 3 Idiots | Պիա |
2010 | Ճակատագրից չես փախչի | Milenge Milenge | Պրիյա Մալհոտրա |
2010 | Ես սիրում եմ քեզ, մայրիկ | We Are Family | Շրեյա |
2010 | Ուրախ խարդախները 3 | Golmaal 3 | Դաբու |
2011 | Թիկնապահը | Bodyguard | Դիվյա Ռանա |
2011 | Մուտք գործելու պատահական հնարավորություն | Ra.One | Սոնիա Սուբռամանիում |
2012 | Ես մենակ եմ և դու էլ ես մենակ | Ek Main Aur Ekk Tu | Ռիանա Բրագանզա |
2012 | Գործակալ Վինոդը | Agent Vinod | Իրամ Փարվին Բիլալ, Ռուբի Մենդես |
2012 | Հերոսուհին | Heroine | Մահի Արորա |
2012 | Որոնում | Talaash | Ռոզա |
2013 | Իսկության համառություն | Satyagraha | Յասմին Ահմեդ |
2013 | Գեղեցկուհի, դու իմ սերն ես | Gori Tere Pyaar Mein | Դիա Շարմա |
2014 | Սինգամի վերադարձը | Singham Returns | Ավնի |
2015 | Վրեժ` օրենքից դուրս | Gabbar is Back | Սունաինա |
2015 | Եղբայր Բաջրանգի | Bajrangi Bhaijaan | Ռասիկա |
2015 | Եղբայրները | ||
2016 | Նա և նե | Ki & Ka | Կիա Բանսալ |
2016 | Թռչող Փենջաբը | Udta Punjab | Պրիտ Սահանի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139171460 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Կապուր» հոդվածին։ |
|