Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Վահանի Սմբատյան (ապրիլի 21, 1932(1932-04-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2008(2008-12-27), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1966-1980 թվականներին եղել է «Պիոներ», «Ծիծեռնակ» ամսագրերի գեղարվեստական խմբագիրը[1]
Կարեն Սմբատյանի գործերին բնորոշ են տիպական վավերականությունը, հակադիր, ազատ գունահարաբերումները, շեշտված ազգային նկարագիրը։
Գեղանկարներ`
- «Ինքնանկար», 1972
- «Զորախաղ», 1977-1978
- «Զարթնիր, լաո», 1982
- «Աղբյուր Սերոբ», 1985
- «Տեղատվություն», 1996
- «Գագիկ Գինոսյանի դիմանկարը», 2004
- «Գեղցկուհի Ասպազիա», 2005
- «Աշնան արև», 2005
- «Միջօրե», 2005
Գրաֆիկա`
- Ջանի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», 1964
- Ջան-Փոլատ, հայկական ժողովրդական հեքիաթ, 1970
- Երևան, 1972-2004
- Վիլնյուս, 1981
- Մոսկվա, 1988
- Պալանգա, 1989
- Մյունխեն, 1997, 2000
- Լոս ԱՆջելես, 1999
|
Ինչպես ամեն ինչում, այնպես էլ նկարչության մեջ բանականությունն է, որ կարգավորում ու ��ափի մեջ է դնում նաև զգացմունքը։ Սրանք արվեստում չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի։
|
|
|
Ավետարան։ Ժամանակներն ու դարերը միմյանց կապող գիրք, որը 40-ից հետո պետք է կարդա ամեն ոք, որպես կյանքի դասագիրք։
|
|
|
Հանճարի միտքը սահմաններ չունի։
|
|
|
Դասական արվեստը պետք է լինի սկիզբն ու շարունակությունը բոլոր ժամանակների արվեստագետների համար։
|
|
|
Ազատություն։ Մայր, որի զավակներն են բարին, ճշմարիտն ու գեղեցիկը։
|
|
|
Յուրաքանչյուր մարդ ստեղծում է իր ճակատագիրը։
|
|
|
Արվեստաբանի իսկական կոչումն այն է, որ լուսաբանի ու բացահայտի նկարչին այնպես, ինչպես ոչ մեկը։
|
|
|
Ազգային դպրոցը սուր է, իսկ մայրենի լեզուն վահան` արժանապատիվ կեցության համար։
|
|
|
Հայրենասիրություն։ Այն ոչ միայն սուրբ զգացմունք է, այլև կոչում, որ տրված է ի վերուստ մայրական կաթի հետ։
|
|
|
Արվեստագետը մեռնում է այն ժամանակ, երբ անվերջ կրկնում է իրեն, երբ վախենում է կորցնել ձեռք բերածը։ Արվեստը կրկնություններ չի սիրում։
|
|
|
Գեղանկարչությունը գունային խառնարան է։ Ժամանակն արժևորում է յուրաքանչյուր ստեղծագործություն։
|
|
|
Ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Ես ասում եմ աշխարհը կփրկի բարությունը։ Բարին անսահման է ինչպես տիեզերքը, և լուսավոր ու ջերմ, ինչպես արևը։
|
|
|
Ժամանակը հրեղեն նժույգ է, որի սանձն ամուր ձեռքերում կարող է հրաշքներ գործել։
|
|
|
Մեծ է այն արվեստագետը, որ կանգնած է իր մայր հողի վրա ու բոլոր նյարդերով կապված է հարազատ ժողովրդի հետ։
|
|
|
Կարեն Սմբատյանը մեծ ապագա խոստացող նկարիչ է։ Ասում եմ ապագա, քանի որ նրա գործերում կա մեծ պոտենցիալ ուժ։
|
|
|
Կարեն Սմբատյանի աշխատանքներում կարելի է մատնանշել նկարչին հատուկ, միայն իրեն բնորոշ սինթեզը, որը ես կբնութագրեի հետևյալ կերպ։ Սևեռուն, խորապես լարված, իրապես «ներքին մի հայացքով», ինչը բնորոշ է ամեն մի անհատի, նա հասել ու հատկապես «իր մեջ» և ոչ թե «դրսից» տեսել, ի հայտ բերել և հայտնագործել է ինչ-ինչ «արխիտոնիկ» շերտեր։ Դրանցով Կ. Սմբատյանն իր մեջ բացահայտել է այն «ապոկրիֆ» մակարդակը, որտեղ գտել է ազգային և դրանով իսկ համամարդկային բովանդակություն արտահայտող կերպարներ ու առարկաներ, որը կարող է տեսնել և ի ցույց դնել միայն խոշոր արվեստագետը։ Մյուս կողմից` «ներքին» այդ աշխարհը պարզվել, իբրև «ամբողջական համապատկեր» գունազարդվել և կենդանություն է ստացել մեծ գեղանկարչի եռանդի, անհատականության և տաղանդի շնորհիվ, որպիսին Կարեն Սմբատյանն է, և որին բնությունն այնպես շռայլորեն օժտել - Իլյա Կաբակով
|
|
[2]
- Պատառիկներ օրագրից, Ե., 2003։