Jump to content

Կարեն Եպպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Եպպե
Karen Jeppe
Դիմանկար
Ծնվել էՀուլիսի 1, 1876
ԾննդավայրԴանիա Գիլինգ, Աարհուս շրջան, Դանիա
Մահացել էՀուլիսի 7, 1935
(59 տարեկան)
Մահվան վայրՍիրիա Հալեպ, Սիրիա
ԳերեզմանՀալեպ
ՔաղաքացիությունԴանիա
ԱզգությունԴանիա Դանիացի
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունսոցիալական աշխատող և միսիոներուհի
ԱշխատանքՄիսիոներ,
սոցիալական աշխատող
 Karen Jeppe Վիքիպահեստում

Կարեն Եպպե (դանKaren Jeppe, հուլիսի 1, 1876(1876-07-01)[1], Gylling, Odder Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա - հուլիսի 7, 1935(1935-07-07)[1], Հալեպ, Սիրիա), դանիացի միսիոներ և սոցիալական աշխատող։ 1903 թվականից մինչև մահ՝ 1935 թվականը զբաղվել է Հայոց ցեղասպանությունից խույս տված հայ գաղթականներին օգնություն ցույց տալով։ Փրկված հայերից շատերին թաքցրել է իր տան նկուղում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնում է Հալեպ, իր հետ տանելով նաև ցեղասպանությունից խույս տված բազմաթիվ հայերի։ Սկսած 1921 թվականից զբաղվել է 20-ից 30 000 առևանգված հայ կանանց և երեխաներին ետ վերադարձնելու առաքելությամբ։ Եպպեին հաջողվել է մուսուլմանների հարեմներից ազատ արձակել մոտ 2000 հայ կնոջ[2]։

Մահացել է Հալեպում՝ մալարիայից։ Աճյունը հանգչում է հենց Հալեպում։ Եպպեի հուղարկավորության ժամանակ հայոց արքեպիսկոպոսը նրան անվանում է «իր սիրելի քույր, ով իր սեփական անձը զոհեց հազարավոր մարդկանց համար» [2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Dansk Biografisk Lexikon (դան.)
  2. 2,0 2,1 «Ցեղասպանության ականատեսները». «CrossNews.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է Ապրիլի 24, 2011 թ.-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]