Կարաքիլիսայի գավառակ
Արտաքին տեսք
Գավառակ | |
---|---|
Կարաքիլիսա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Բայազետի գավառ |
Այլ անվանումներ | Գարաքիլիսա, Գարաքիլիսե, Կարաքիլիսե, Ղարաքիլիսա, Ղարաքիլիես, Նահիա, Նահիե, Նահին, Նահյա, Քարաքիլիսե |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 10 866 մարդ (1876) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Կարաքիլիսացի |
Ժամային գոտի | UTC+3 |
Կարաքիլիսա, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Կենտրոնը Կարաքիլիսա գյուղաքաղաքն էր։ Հանդիսանում էր Բայազետի ամենամեծ գավառակը։
Գավառակի տարածքը Ալաշկերտի դաշտի հետ միասին հնում կազմել է Բագրևանդ գավառը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայազետի գավառակը գրավում էր Արածանիի առափնյա շրջանը։ Հարավ-արևելքից սահմանակից էր Ալաշկերտի դաշտին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1876 թվականին Կարաքիլիսա գավառն ունեցել է 104 գյուղ՝ 10 866 բնակչով։ 1909 թվականին ուներ 155 գյուղ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուներ բարեբեր հողեր, որոնք ոռոգվում էին Արածանիի Ղաշիչայ և Կարասու վտակներով։
Բնակչությունն հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ ու դաշտավարությամբ։ Հիմնականում մշակում էին հացահատիկներ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 34
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|
|