Կառլոս V-ի ձիավոր դիմանկարը
Կառլոս V-ի ձիավոր դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | 1548[2][3] |
բարձրություն | 335 սանտիմետր[2] |
լայնություն | 283 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Աուգսբուրգ[4] |
ստեղծման երկիր | Սրբազան Հռոմեական կայսրություն[5] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց[1] |
ժանր | ձիավոր դիմանկար[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Պրադո թանգարան[5] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[6] |
պատվիրատու | Մարիա Ավստրիացի |
հիմնական թեմա | Կառլոս V կայսր |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Charles V at Muehlburg by Titian Վիքիպահեստում |
Կառլոս V-ի ձիավոր դիմանկարը, Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Տիցիանի կողմից մինչև մեր օրերը հասած Կառլոս V-ի երեք դիմանկարներից մեկը։ Նկարը համարվում է հանդիսավոր դիմանկարի օրինակ[7]։
Նկարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոս V-ի և վենետիկցի նկարչի շփումը բավականին երկարատև էր[8]։ Նրանց առաջին հանդիպումը համընկել էր կայսեր համար նշանակալից իրադարձության հետ։ 1530 թվականին Կառլոսը իր թագադրման կապակցությամբ ժամանեց Բոլոնիա։ Տիցիանը, որն այն ժամանակ մոտ քառասուն տարեկան էր, մեծ հարգանք էր վայելում Մանտովյան արքունիքում, և պատշաճ կերպով ներկայացվել էր Կառլոս V-ին։ Հենց այդ ժամանակ, Պարմայում ծանոթանալով կայսեր հետ նկարում է իր առաջին՝ կայսեր դիմանկարը։ Կտավը չի պահպանվել, սակայն հայտնի է, որ այն եղել է կիսանկար` հանդիսավոր զրահով, որը զարդարված էր Ոսկե գեղմի շքանշանով, և որ այն հանդիսանում էր որպես հաղթող ռազմիկի դիմանկարի պատկերագրական մոդել։
Այս դիմանկարի համար կայսրը Տիցիանին առաջարկել է մեկ դուկատ պարգև, որին Մանտուայի դուքսը՝ Ֆեդերիկո Գոնզագան ավելացրել է ևս 150 դուկատ սեփական գրպանից։ Ըստ ամենայնի, նկարը այդքան էլ դուր չի եկել Կառլոս V-ին։ Առաջին այս հանդիպումից չէր կարելի գուշակել այդ փայլուն համագործակցությանը, որն այնքան շատ բան տվեց եվրոպական արվեստին։
Նրանց հաջորդ հանդիպումը բավականին դրական արդյունք բերեց։
Երկու տարի անց կրկին հայտնվելով Բոլոնիայում, Կառլոս V-ը այնտեղ մնաց մինչև գարուն՝ սպասելով Հռոմի պապի ժամանմանը։ Այդպիսով Տիցիանը հնարավորություն ստացավ երկար ժամանակ աշխատել բնօրդի հետ։ 1532 թվականին նա կայսեր համար նկարում է երկու կտավ՝ «Կառլոս V-ի դիմանկարը շան հետ» (Պրադո), ինչպես նաև «Իպոլիտո Մեդիչիի դիմանկարը հունգարական հանդերձանքով» (Ֆլորենցիա, Պալատինյան պատկերասրահ), որը պատկերում էր կայսր զորավարին։
1547 թվականին Մյուլբերգի ճակատամարտի հաղթանակից հետո Կառլոս V-ը Տիցիանի մոտ պատվիրել էր ևս մեկ դիմանկար[7]։ Կտավի պատկերը պետք է մարմնավորեր Կառլոս V-ի հզորությունը և նախազգուշացում լիներ ամեն մեկի համար, ով կփորձեր ընդդիմանալ իր իշխանությանը։
Կտավը նվիրվել էր Կառլոս V-ի քրոջը՝ Մարիա Ավստրիացուն[9] և երկար տարիներ դարձել էր Հաբսբուրգների տոհմի խորհրդանիշը։ 1827 թվականից դիմանկարը պահվում է Մադրիդում՝ Պրադո թանգարանում։
Նկարի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հսկայական կտավը 3,35 × 2,83 մ է, որի չափերը լիովին տեղին են, հաշվի առնելով պատկերների հսկայականությունը, որոնք անհրաժեշտ էր տեղադրել, ներառում էր նաև բնանկար[8]։ Բնապատկերն իր մեջ կրում է հոգեբանական նշանակություն․ երկինքը սադափյա ամպերով, ընդհատվող ծառերի գագաթների և հորիզոնի հեռավոր գիծը, որը կորում է սառը մշուշում, ստեղծում է շնչառության զգացողություն և արտացոլում է այն տրամադրությունը, որը դիտորդին տեսանելի է հենց կայսեր դեմքին։ Հպարտ հանգստությունը, հանդիսավոր ներդաշնակությունը, շարժումը դեպի առաջ, բայց ոչ արագ և հեղեղային, ինչպես բնորոշ է երիտասարդությանը, այլ անշտապ և միևնույն ժամանակ բնական, ինչպես շնչառությունը՝ ահա թե ինչով է լցվաց շրջապատի տեսարանը, որտեղ պատկերված է ձիու քայլքը և կայսեր կերպարը։
Տիցիանի տաք գույներով ներկված կտավը հիանալի նյութ է հանդիսանում հեղինակի լուսային և գեղարվեստական տեխնիկայի քննարկման համար։ Առաջին հերթին նկարում դիտորդի ուշադրությունը գրավում է կայսեր կերպարը նրա կենտրոնական դիրքի և կտավում ամենավառ գույնի շնորհիվ։ Հագուստը՝ փայլուն պողպատե զրահով, որն իր փայլով սպիտակ է թվում, կայսրին դառձնում է անդրադարձող լույսի աղբյուր՝ համարժեք և նույնիսկ ավելի կարևոր, քան ֆոնի մայրամուտի երկինքը։ Կառլոսի դեմքը ներքուստ ճառագում է ոսկեգույն լույսով, որը գաղափարախոսական իմաստ ունի։ Տիցիանը կայսեր գլխին դրել է անփայլ մետաղից պատրաստված սաղավարտ, որպեսզի մրցակցություն չառաջանար Կառլոսի թագադրման և լուսարձակման հետ։
Կայսերական հովազի մութ կերպարանքով, փայլող թաց հայացքով, թեթև և նազանքով քայլելով, զբաղեցնում է կտավի մեծ մասը, սակայն դիտորդը դա չի նկատում, քանի որ ստվերապատկերի ուրվագծերը այնքան ներդաշնակ են և հաջողությամբ արձագանքում են ծառերի կորության, լանդշաֆտի և ամպերի հետ, որը, օրինակ բաշը ծածանվում է քամուց, կարծես, պարզապես կրկնում է ամպի կտորների պատկերը։ Տիցիանը նկարում գունային շեշտադրումները դրեց կարմիրի օգնությամբ․ կայսրի և նրա ձիու գլխներին դրել է ջայլամի փետրափնջերի երկու կտոր։ Կառլոսի կրծքին ոսկուց կարված լանջագոտին և սթարը, որը ծածկում էր իր ձիուն՝ այս բոլոր դետալները պատկերված էին նույն ալ կարմիրի տարբեր ինտենսիվությամբ։ Այս գույնը միավորում էր ձիուն և ձիավորին, ստեղծելով արքայական տրամադրություն և առաջնություն։
Թագավորի դեմքը այս կտավի վրա ավելի արտահայտիչ էր, քան նախկինում նկարված «Դիմանկարը շան հետ» կտավում նույնպես պատկերում է Կառլոս V-ին։ Դժվար թե բանն այն էր, որ նկարչի վարպետությունը բարձրացել էր, կամ ենթադրենք, ավելի լավ էր ծանոթացել մոդելին։ Ըստ երևույթին, բանը մոդելի մեջ էր։ Եթե 1533 թվականի դիմանկարում տեսնում ենք մի հասուն տղամարդու՝ առողջ, ուժեղ և երիտասարդ, բայց որի դեմքին ոչ մի արտառոց և բնորոշ բան չկար, ապա 1548 թվականին Տիցիանը նկարեց կայսրին, որն արդեն իր հիսունամյակի շեմին էր։ Այս անձի դեմքը շատ ավելի դժվար էր մոռանալ, քանի որ ներքին փայլը չէր լուսավորում ինչ-որ հաղթանակի շնորհիվ։ Նրա աչքերում միանգամայն կարելի էր կարդալ այն, որ ներսում ինչ-որ ներքին աշխատանք էր ընթանում, ինչը Կառլոսին անծանոթ չէին՝ մտքերը և տխրությունը։ Նայելով այս դիմանկարին հեշտությամբ կարելի է հավատալ, որ ութ տարի անց այդ մարդը գահից կհրաժարվեր և կգնար վանք, թեև «Դիմանկարը շան հետ» կտավը նայելիս նման գաղափարի համար նյութ չէր հաղորդի։ Եվ դա տարօրինակ չէր՝ այնտեղ Կառլոսը դեռ մի երիտասարդ տղամարդ էր, արդեն դարձած փորձառու տիրակալ և հասունացած ֆիզիկապես և հոգեպես, բայց ոչ հոգևոր։
«Կառլոս V-ի ձիավոր դիմանկարը» կտավի քննարկումը կասկած չի թողնում մոդելի բարձր դիրքի մասին և ստեղծում է պատկերվածից բխող ուժի և մեծության ճառագայթման տպավորություն։ Վերլուծելով մեթոդները, որոնցով դա արվել էր, կարելի է ասել, որ կեցվածքն ավելի հպարտ էր թվում՝ կզակը բարձրացված էր մեծ արժանապատվությամբ և թագավորականի խորաթափանցություն էր կարդացվում հայացքում, և հատկություններն ամեն կերպ նպաստում էին այս տպավորությանը, բայց գլխավորը, ամենայն հավանականությամբ, հանդիսանում էր մի անձնավորության, որի կերպարում կար թագավոր դառնալու ցանկությունը։ Նկարի մեծ ակտիվությունն ու հրամայականությունը փոխազդեցության մեջ, տարածության հետ կենտրոնանում են նկարի բնույթի շուրջ, որոնք էներգետիկորեն կենտրոնանում էին նրա վրա։ Այստեղ այլևս մելամաղձություն չէր զգացվում։ Չնայած տխրություն կար, որը Սողոմոն թագավորի տխրությունն էր, այլ ոչ թե Հոբի տառապանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20190323043442/https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/carlos-v-en-la-batalla-de-muhlberg/e7c91aaa-b849-478c-a857-0bb58a6b6729
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-emperor-charles-v-at-muhlberg/e7c91aaa-b849-478c-a857-0bb58a6b6729
- ↑ https://www.museodelprado.es/aprende/enciclopedia/voz/carlos-v-en-la-batalla-de-muhlberg-tiziano/0b601713-92ae-485e-866a-cd49cfb3b58a
- ↑ https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/wd/e7c91aaa-b849-478c-a857-0bb58a6b6729
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/carlos-v-en-la-batalla-de-muhlberg/e7c91aaa-b849-478c-a857-0bb58a6b6729
- ↑ Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
- ↑ 7,0 7,1 Великие художники. Тициан. — Eaglemoss International Ltd., 2003. — С. 21.
- ↑ 8,0 8,1 София Пономарёва Портреты испанских королей XV-XIX вв.. —МГУ, 2005.
- ↑ «Картина на сайте музея Прадо» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Конный портрет Карла V // Надежда Ионина, «100 великих картин»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս V-ի ձիավոր դիմանկարը» հոդվածին։ |
|