Կապանյան երկարաբեղիկ
Կապանյան երկարաբեղիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Cortodera kaphanica
|
Կապանյան երկարաբեղիկ (լատին․՝ Cortodera kaphanica), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]8,5-11 մմ երկարությամբ մարմնով (որը սովորաբար պատված է խիտ, ավելի հազվադեպ` նոսր, մոխրագույն մազածածկով), երբեմն դարչնագույն վերնաթևերով, սև, չափավոր ուռուցիկ մարմնով, ոչ մեծ չափի բզեզ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է Խուստուփի և Կապուտջուղի լեռնազանգվածներում (Շիշկերտ, Մեղրիի լեռնանցք, Քաջարան)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է անտառից վեր ենթալպյան մարգագետիններում, երբեմն անտառի վերին եզրի մոտ գտնվող բացատներում, հանդիպում են հունիսին տերեփուկի ծաղիկների վրա, որի արմատներում էլ հավանաբար զարգանում են թրթուրները[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը բավականին բարձր է, իսկ փոփոխության միտումները՝ անհայտ։
Վտանգման հիմնական գործոններն են չկարգավորված արածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը և ապրեվայրերի կրճատումը` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.