Jump to content

Կանճրակի ծաղկակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանճրակի ծաղկակեր
Կանճրակի ծաղկակեր
Կանճրակի ծաղկակեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Nitidulidae
Ցեղ Brassicogethes
Տեսակ Կանճրակի ծաղկակեր (B. aeneus)
Միջազգային անվանում
Brassicogethes aeneus

Կանճրակի ծաղկակեր (Meligetes aeneus), կանճրակի ծաղկափոշեկեր, կանճրակի փայլուն թիթեռների ընտանիքի թիթեռ, կաղամբազգիների ընտանիքի բույսերի սերմնարանների վնասատու։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է ամենուրեք՝ կանճրակի, կաղամբի, մանանեխի մշակության շրջաններում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը (երկարությունը՝ 1,5–2,7 մմ)՝ տափակացած, մուգ կապույտ՝ կապտականաչավուն մետաղական փայլով։ Թրթուրը (երկարությունը՝ մինչև 4 մմ)՝ սպիտակ կամ մոխրագույն՝ մուգ մազիկների 3 շարքերով, գլուխն ու ոտքերը՝ մուգ։ Բուսական մնացորդների տակ ձմեռած բզեզները գարնանը սնվում են շատ բույսերի բացված ծաղիկների (այդ թվում՝ պտղատու մշակաբույսերի) կոկոններով, այնուհետև՝ կոկոնավորման փուլում անցնում են կաղամբազգիների ընտանիքի բույսերի վրա։ Թրթուրները զարգանում են միայն այդ բույսերի վրա, սնվում են առավելապես ծաղկափոշով, սակայն կարող են ուտել նաև կոկոնները և վնասել ծաղիկները։

Պայքարի միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմնաբույսերի վաղ սածիլում, պարարտացում, հողի փխրեցում, միջատասպանների օգտագործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։