Կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում
Կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում գործի է դրվել 1957 թվականին[1]։ Սաուդյան Արաբիան միակ երկիրն էր աշխարհում, որտեղ կանանց չէր թույլատրվում ավտոմեքենա և այլ տրանսպորտային միջոց վարել մինչև Մուհամմադ իբն Սալմանի բարեփոխումը[2]։ 1990-ական թվականներին շարժում ստեղծվեց, որը պահանջում էր կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունք վերապահել։ Տասնյակ կանայք Էր Ռիադում նստեցին ավտոմեքենայի ղեկին և ձերբակալվեցին ու զրկվեցին անձնագրից[3]։ 2007 թվականին Վաջիհա ալ-Խուվայդիրը և այլ կանայք դիմեցին այն ժամանակվա արքա Աբդուլին՝ ավտոմեքենա վարելու արգելքը հանելու խնդրանքով[4]։ 2008 թվականին Կանանց միջազգային օրը ալ-Խուվայդիրը նկարահանեց իր՝ մեքենա վարելը, որը գրավեց միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը[5][6][7]։ Կանայք՝ այդ թվում ալ-Խուվայդիրը և Մանալ աշ-Շարիֆը՝ ոգևորված 2011 թվականի Արաբական գարնան իրադարձություններով[8][9], կազմակերպեցին ավելի ինտենսիվ քարոզարշավ՝ կանանց վարելու իրավունքի համար։ Հունիսի 17-ից մինչև ամսվա վերջ փաստաթղթերով գրանցվեց կանանց ավտոմեքենա վարելու մոտ 70 դեպք[10][11][12]։ Սեպտեմբերի վերջին Շայմա Ջաստանիան դատապարտվեց մտրակի 10 հարվածի Ջիդդայում ավտոմեքենա վարելու համար, սակայն դատավճիռն արդյունքում չեղյալ համարվեց[13][14]։
Երկու տարի անց կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունքի քարոզարշավը վերսկսվեց և 2013 թվականի հոկտեմբերի 26-ն ընտրվեց այն օրը, երբ կանայք պետք է ղեկին նստեն։ Նշված ամսաթվից 3 օր առաջ Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նախազգուշացրեց, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն արգելքը, ինչպես նաև նրանք, ովքեր կաջակցեն վերջիններիս[15], նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքի համապատասխան հոդվածները[16]։ Քարոզարշավի ղեկավարներին զգուշացրեցին հոկտեմբերի 26-ին չնստել ղեկին, իսկ Էր Ռիադի ճանապարհներին բլոկփոսթներ դրվեցին՝ կին վարորդներին բացահայտելու նպատակով[17]։
2017 թվականի սեպտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հրաման արձակեց, որով կանանց թույլ տվեց ավտոմեքենա վարել[18][19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ David Commins The Wahhabi Mission and Saudi Arabia. — I.B.Tauris, 2009. — P. 109.
- ↑ Laura Bashraheel (2009 թ․ հունիսի 27). «Women's transport: Solutions needed». Arab News. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Saudi women make video protest(անգլ.). — BBC, 11 March 2008.
- ↑ «2008 Human Rights Report: Saudi Arabia». United States State Department. 2009 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Saudi women make video protest». BBC News. 2008 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Women Deliver 100: 26 - 50». Women deliver. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Setrakian, Lara. "Saudi Woman Drives on YouTube." ABC News. 10 March 2008. Retrieved on 23 May 2010.
- ↑ «Five Saudi women drivers arrested, says activist». London: The Guardian/Associated Press. 2011 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
- ↑ MacFarquhar, Neil (2011 թ․ մայիսի 23). «Saudis Arrest Woman Leading Right-to-Drive Campaign». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Burke, Jason (2011 թ․ հունիսի 17). «Saudi Arabia women test driving ban». London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
- ↑ al-Nafjan, Eman (2011 թ․ հունիսի 29). «Saudi women driving movement». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Khan, Muna (2011 թ․ հունիսի 20). «Highway to Nowhere. Why is it so hard to give the wheel to women?». Al Arabiya. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
- ↑ al-Omran, Ahmed (2011 թ․ սեպտեմբերի 29). «Reports: Saudi King Cancels Lashing Sentence Against Woman Who Drove». NPR. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Dolan, Kerry A. (2011 թ․ սեպտեմբերի 28). «Saudi King Revokes Lashing Punishment For Woman Driver». Forbes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Casey, Mary. «Saudi Arabia issues warning against women's driving campaign». October 25, 2013. Foreign Policy magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Mary Casey-Baker, Joshua Haber Saudi Arabia issues warning against women’s driving campaign(անգլ.). — Foreign Policy, October 25, 2013.
- ↑ Reuters (2013 թ․ հոկտեմբերի 27). «Saudi Arabian women vow to keep up campaign against driving ban». Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ В Саудовской Аравии женщинам впервые разрешили водить автомобиль
- ↑ Jared Malsin / Cairo. «Saudi Arabia Will Finally Allow Women to Drive Cars». Time. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում կատեգորիայում։ |