Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 17, 2014 թ.
Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաան ( 724 / 106 Հիջ. – 759 / 142 Հիջ.) ամբողջական անուն՝ արաբ․՝ - أبو مٰحَمَّد عبد الله روزبه بن داذویه, Աբու Մուհամմադ Աբդալլահ Ռոզբիհ իբն Դազոի, պարսիկ մուսուլման գրականագետ էր և արձակագիր, համարվում է ադաբի գրականության հիմնադիրը։ Նրա ստեղծագործություններից ամենահայտնին արևելյան առակների ժողովածու Կալիլա ուա Դիմնան է:
Իբն ալ-Մուկաֆֆաան ծնվել է 724թ. Իրաքի Բասրա քաղաքում, Իրանի Ֆարս նահանգից սերող ընտանիքում: Հայրը Օմայյաների (661-750) իշխանության շրջանում հարկահան պաշտոնյա էր, ով պաշտոնական դիրքը չարաշահելու համար պատժվում է և դառնում հաշմանդամ (արաբերեն՝ مقفع, մուկաֆֆաա): Իբն ալ-Մուկաֆֆաան սպանվել է Աբբասյան երկրորդ խալիֆ Աբու Ջաֆար ալ-Մանսուրի հրամանով՝ հերետիկոսության մեղադրանքով: Պարսիկ բանասերը զրադաշտական էր, որ ձևականորեն իսլամ էր ընդունել:
Իբն ալ-Մուկաֆֆաայի Կալիլա ուա Դիմնան համարվում է միջնադարյան արաբամուսուլմանական մշակույթի գոհարներից մեկը: Այն թարգմանված է Պանչատանտրա (հնդկերեն՝ 5 գիրք) գրքից, և հարստացված է պարսկական ու արաբական հեքիաթներով: Նա հիմք է դրել արաբական արձակին և ճանապարհ հարթել հետագա գրականագետների ու արձակագիրների համար: Ստեղծագործել է միջին պարսկերեն և արաբերեն լեզուներով շարունակել...