Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 50, 2024 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կալիմբա կամ մբիրա (/əmˈbɪərə/), Զիմբաբվեի շոնա ժողովրդի ավանդական կսմիթահարվածային երաժշտական գործիքների ընտանիք։ Դրանք կազմված են փայտե տախտակից (հաճախ ավելացված է ռեզոնատոր), որին ամրացված են մետաղական թիթեղյա ստեղներ:

Գործիքների վրա նվագում են դրանք ձեռքերում բռնած և բութ մատներով (առնվազն), աջ ցուցամատով (առավելապես մբիրայի դեպքում), իսկ երբեմն՝ ձախ ցուցամատով թիթեղներին դիպչելու միջոցով: Երաժշտագետներն այն դասակարգում են որպես լամելաֆոն (լատ.` lamella - «փոքր մետաղական թիթեղ» + հուն.` phonē - «ձայն, հնչյուն»)՝ երաժշտական գործիքների կսմիթային իդիոֆոնների (հուն․՝ ἴδιος - սեփական + հուն․՝ φωνή —phonē, հնչյուն = ինքնահնչող) ընտանիքի մաս։

Արևելյան և Հարավային Աֆրիկայում կան մբիրաների բազմաթիվ տեսակներ, որոնք հաճախ նվագակցվում են կաննայի սերմերով լցված մեկ այլ իդեոֆոն գործիքով` հոշո հարվածային գործիքով: Մբիրան հաճախ կարևոր գործիք է, որը նվագում են կրոնական արարողությունների, հարսանիքների և սոցիալական այլ հավաքույթների ժամանակ:

2020 թվականին «մբիրա/սանսի՝ մատ-կսմիթային ավանդական երաժշտական գործիք ստեղծելու և նվագելու արվեստը Մալավիում և Զիմբաբվեում» ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Գործիքի ժամանակակից մեկնաբանությունը կոչվում է կալիմբա: Այն կոմերցիոն կերպով արտադրվել և արտահանվել է էթնոերաժիշտ Հյու Թրեյսիի կողմից 1950-ականների վերջին՝ հանրահռչակելով նմանատիպ գործիքները Աֆրիկայից դուրս: Թրեյսիի դիզայնը մոդելավորվել է մբիրա նյունգա նյունգայի հիման վրա և անվանվել է «Կալիմբա»՝ ի պատիվ մբիրա գործիքների ընտանիքի հնագույն նախորդի: Կալիմբան հիմնականում մբիրայի արևմտականացված երիտասարդ տարբերակն է:

Կալիմբան հայտնի դարձավ 1960-ականներին և 1970-ականների սկզբին հիմնականում այնպիսի երաժիշտների հաջողությունների շնորհիվ, ինչպիսիք են Մորիս Ուայթը` Earth, Wind and Fire խմբից և Թոմաս Մապֆումոն 1970-ականների: Այս երաժիշտները բեմում ընդգրկեցին մբիրան՝ ժամանակակից ռոք գործիքների նվագակցությամբ, ինչպիսիք են էլեկտրական կիթառը և բասը, հարվածային գործիքների հավաքածուն և փողը: Նրանց մշակումները ներառում էին բազմաթիվ երգեր, որոնք ուղղակիորեն կազմված էին ավանդական մբիրայով երաժշտացանկից: Մբիրայով երաժշտությունը Աֆրիկայից դուրս բերող այլ նշանավոր ազդեցություն ունեցողներից են՝ Դումիսանի Մարեյրը, ով մարիմբա և կարիմբա գործիքներով երաժշտությունը բերեց ամերիկյան Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտք, Էֆատ Մուջուրուն, ով Միացյալ Նահանգներում մբիրա ձավաձիմու («ոգիների տավիղներ») գործիքի ռահվիրա ուսուցիչներից էր, և երաժշտական ազգագրագետ Փոլ Բեռլիները, որն հավաքել է Զիմբաբվեի երաժիշտների գրվածքները ու կատարել ձայնագրություններ:

Ջոզեֆ Հ. Հովարդը և Բաբատունդե Օլաթունջին երկուսն էլ ենթադրել են, որ մբիրաները (և այլ մետաղական լամելաֆոնները) ամբողջովին աֆրիկյան են, որոնք հայտնաբերվել են միայն աֆրիկացիներով կամ նրանց ժառանգներով բնակեցված տարածքներում: Հաղորդվում էր, որ նմանատիպ գործիքներ օգտագործվել են Ն��գերիայի հարավ-արևելյան մասի Նսուկկա շրջանում՝ Օկպուջեում... Ավելին