Կաղապար:Այսօր/Հուլիսի 31
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հուլիսի 31
- 904 թ. – Արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։
- 1784 թ. – մահացել է Դենի Դիդրոն, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան (ծն. 1713 թ.)։
- 1498 թ. – Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին։
- 1815 թ. – Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 16 մարդ, այն պատմության առաջին գնացքների հետ կապված վթարն էր։
- 1886 թ. – մահացել է Ֆերենց Լիստը, հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1811 թ.)։
- 1914 թ. – ծնվել է Լուի դը Ֆյունեսը, ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան (մահ. 1983 թ.)։
- 1947 թ. – մահացել է Համո Օհանջանյանը, հայ քաղաքական, պետական գործիչ ՀՅԴ անդամ (ծն. 1873 թ.)։
- 1965 թ. – ծնվել է Ջոան Ռոուլինգը, անգլիացի կին գրող, հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին վիպաշարից։
- 1988 թ. ֊ ծնվել է Լոուջան Հատլուլը՝ Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ:
- 2005 թ. – վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը՝ Երևան Դրայվը։
- 2008 թ. – ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում ջուր։