Կաղապար:Այսօր/Հուլիսի 27
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հուլիսի 27
- 1824 թ. – ծնվել է Ալեքսանդր Դյումա (որդի)ն, ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (մահ. 1895 թ.)։
- 1841 թ. – մահացել է Միխայիլ Լերմոնտովը, ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր (ծն. 1814 թ.)։
- 1866 թ. – ավարտվեց Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի միացումը։
- 1938 թ. – ծնվել է Հակոբ Իշխանյանը, հայ քանդակագործ։
- 1959 թ. – ծնվել է Վահրամ Մարտիրոսյանը, հայ գրող, կինոսցենարիստ, լրագրող։
- 1981 թ. – ծնվել է Էդվարդ Մանուկյանը, հայ դասական երաժշտության կոմպոզիտոր։
- 1989 թ. – ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները բռնագաղթվեցին։
- 1995 թ. – հիմնվեց Հայաստանի բանկերի ասոցիացիան։
- 2002 թ. – Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկավ հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով մահացավ մոտ 80 մարդ։
- 2012 թ. – Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սկսվեցին Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ը։